ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև Հայոց ցեղասպանության հարցից․ Արմեն Աշոտյան or.am/?p=99805&l=am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ոստիկանությունը դադարեցրել է խաղաղ ցույցը Բաքվի կենտրոնում, որտեղ պահանջում էին ազատ արձակել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Սալեհ Ռուստամովին։ Վերջինս մեկ ամսից ավելի է հացադուլ է հայտարարել որպես բողոքի նշան իր անհիմն ազատազրկման, ինչպես նաև ի նշան նախագահի կողմից հայտարարված համաներումն իրեն շրջանցելու։ Ոստիկանները բերման են ենթարկել հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին։ Դաժան ծեծի է ենթարկվել մեկ այլ ականավոր քաղաքական գործիչ՝ Թոֆիգ Յագուբլուն։

Տարօրինակ է, բայց Ռուստամովը Ռուսաստանի քաղաքացի է։ Բաքվում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես միջամտել է Ռուստամովի դեմ հարուցված գործի հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար։ Մինչ Ապշերոնի իշխանությունները Սալեխ Ռուստամովին դարձրել են «արժույթային մաքսանենգ» և սկսել հետապնդել նրան լրատվամիջոցներով, վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է։

Նշենք, որ ընդդիմադիր ակտիվիստը մեղադրվում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը Ռուսաստանի տարածքից ֆինանսավորելու մեջ։ BBC News-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել նրա Ադրբեջան վերադառնալու և ձերբակալության մանրամասների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակը տարակուսանք է հայտնել այն ​​փաստի առնչությամբ, որ ՌԴ քաղաքացին ադրբեջանական օրենսդրությամբ դատվում է Ռուսաստանում կատարած գործողությունների համար։ Ակնհայտ է, որ այդ խնդիրը պետք է դիտարկել ռուս-թուրքական հարաբերությունների հարթությունում, քանի որ Բաքվի իշխանությունների գործողությունները կարելի է որակել որպես հերթական հարված Ռուսաստանին (հիշենք ՌԴ օդատիեզերական ուժերի ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը Սիրիայում 2015 թվականին թուրքամետ զինյալների կողմից, 2016 թվականին Թուրքիայի ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, 2020 թվականին Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցումը Հայաստանի օդային տարածքում և այլ  Ռուսաստանի այլ խայթոցները) թուրքական կողմի դրդմամբ։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի պետական ​​կառավարման համակարգի «վերահսկիչ փաթեթը» փաստացի անցել է Անկարային։ Եվ հիմա նախագահ Էրդողանը և նրա շքախումբն իրենք են որոշում, թե ինչպես և ինչ պետք է անի Իլհամ Ալիևը և ինչ խոչընդոտներ դնի Մոսկվայի հետ հարաբերությունների անիվներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular