Երևանը Մոսկվային է «պատվիրակել» Բաքվի և Անկարայի հետ միջնորդի դերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrealtribune.ru-ն գրում է, որ Հայաստանը անվտանգության նոր երաշխիքների դիմաց ոչ միայն Մոսկվայի հետ «կիսել» է իր ինքնիշխանության մեծ մասով, այլ նաև Կրեմլին է փոխանցել Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում միջնորդի լիազորությունները: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը։ Նրա կարծիքով, «3 + 3» բանակցային ձևաչափում Հայաստանը «թույլ օղակ» է, և Երևանը նախ պետք է կարգավորի «այն անլուծելի խնդիրները, որոնք մնացել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում»։ «Իսկ Մոսկվան այժմ փորձում է մի կողմից ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային գործընթացներում, մյուս կողմից բացահայտորեն չհակադրվել Անկարային։ Եթե այս ձևաչափին վիճակված է ձախողում, ապա դա կլինի այլ երկրների դիրքորոշումների կամ հանգամանքների պատճառով, բայց եթե այն կյանքի իրավունք ստանա, ապա Երևանի պայմանները պետք է քննարկվեն»,- ընդգծել է նա։ Քաղաքագետը հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմի հետևանքները և դրան հաջորդած իրադարձությունները մեծացրել են բևեռացումը երկրի ներսում, մեծապես սասանել Հայաստանի միջազգային կարգավիճակը, «այն էլ ավելի մեծ կախման մեջ դրել Ռուսաստանից, ինչպես նաև խոցելի դարձրել Բաքվի ճնշմանը»: Բացի այդ, Հայաստանը դեռևս գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ, և, հետևաբար, նրա ցամաքային առևտրային ուղիները դեռ անցնում են միայն Վրաստանի և Իրանի տարածքով։ Ավելացնենք նաև, որ Երևանը Մոսկվային է «պատվիրակել» գլխավոր միջնորդի լիազորությունները թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, թե՛ «3 + 3» ձևաչափի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը