ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը Մոսկվային է «պատվիրակել» Բաքվի և Անկարայի հետ միջնորդի դերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ Հայաստանը անվտանգության նոր երաշխիքների դիմաց ոչ միայն Մոսկվայի հետ «կիսել» է իր ինքնիշխանության  մեծ մասով, այլ նաև Կրեմլին է փոխանցել Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում միջնորդի լիազորությունները: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը։ Նրա կարծիքով, «3 + 3» բանակցային ձևաչափում Հայաստանը «թույլ օղակ» է, և Երևանը նախ պետք է կարգավորի «այն անլուծելի խնդիրները, որոնք մնացել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում»։ «Իսկ Մոսկվան այժմ փորձում է մի կողմից ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային գործընթացներում, մյուս կողմից բացահայտորեն չհակադրվել Անկարային։ Եթե ​​այս ձևաչափին վիճակված է ձախողում, ապա դա կլինի այլ երկրների դիրքորոշումների կամ հանգամանքների պատճառով, բայց եթե այն կյանքի իրավունք ստանա, ապա Երևանի պայմանները պետք է քննարկվեն»,- ընդգծել է նա։ Քաղաքագետը հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմի հետևանքները և դրան հաջորդած իրադարձությունները մեծացրել են բևեռացումը երկրի ներսում, մեծապես սասանել Հայաստանի միջազգային կարգավիճակը, «այն էլ ավելի մեծ կախման մեջ դրել Ռուսաստանից, ինչպես նաև խոցելի դարձրել Բաքվի ճնշմանը»: Բացի այդ, Հայաստանը դեռևս գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ, և, հետևաբար, նրա ցամաքային առևտրային ուղիները դեռ անցնում են միայն Վրաստանի և Իրանի տարածքով։ Ավելացնենք նաև, որ Երևանը Մոսկվային է «պատվիրակել» գլխավոր միջնորդի լիազորությունները թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, թե՛ «3 + 3» ձևաչափի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular