Նիկոլ Փաշինյանն ու ներքաղաքական աղմուկը․ ցինիզմ և լպիրշություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ինքն է խոստովանում՝ պատրաստ էր ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը, բայց պրոցեսը խափանվեց ներքաղաքական աղմուկի պատճառով։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է երեկ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Տարօրինակ կերպով երեկվա հարցուպատասխանին չէին ներկայացել «Հայաստան» դաշինքի պատգամավորները, հարցեր տալու, իշխանությանը նեղը գցելու գործը մնացել էր միայն «Պատիվ ունեմ» դաշինքի փոքրաթիվ պատգամավորների ուսերին։
«Քաղաքացիական պայմանագիրն» էլ՝ իր պարագլխի ղեկավարությամբ, ցինիզմի ու լպիրշության մաստերճկլաս էր ցուցադրում խորհրդարանի ամիբիոնից։ Ժամանակին Սերժ Սարգսյանին 800 հեկտարի համար ցցի հանող Փաշինյանը երեկ մի քանի դավաճանական մտքեր է երկնել։
«Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Եվ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը»,- հայտարարել է նա։
Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրության ակնկալիքն է ՀՀ-ից ու Ադրբեջանից, որ դելիմիտացիայի հարցը սկսեն քննարկել ու հարցը դնեն լուծման ռելսերի վրա։
«Մենք միջազգային հանրության այս ուղերձն ընդունում ենք և էլի ասում եմ՝ ինչքան էլ Հայաստանում շատ ծանր քննադատության արժանացա, 2021 թվականի մայիսին եմ հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ես պատրաստ եմ և պատրաստվում եմ ստորագրել։ Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո էլ երկու անգամ եղել են առաջարկներ՝ սկսելու, մենք համաձայնել ենք»,- նշել է Փաշինյանը։
Նա ինքն էլ, փաստացի, խոստովանում է, որ միայն ներքաղաքական սրացումների պատճառով է, որ դեռ չի ստորագրել դավաճանական համաձայնագիրը։ Եվ ընդդիմությունը պարզապես պարտավոր է ապահովել անհրաժեշտ աղմուկը, որպեսզի միայն հետահայաց կերպով չմեղադրի Փաշինյանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքը թշնամուն նվիրելու համար։
Տարոն Ներսիսյան