ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու ներքաղաքական աղմուկը․ ցինիզմ և լպիրշություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ինքն է խոստովանում՝ պատրաստ էր ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը, բայց պրոցեսը խափանվեց ներքաղաքական աղմուկի պատճառով։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է երեկ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Տարօրինակ կերպով երեկվա հարցուպատասխանին չէին ներկայացել «Հայաստան» դաշինքի պատգամավորները, հարցեր տալու, իշխանությանը նեղը գցելու գործը մնացել էր միայն «Պատիվ ունեմ» դաշինքի փոքրաթիվ պատգամավորների ուսերին։

«Քաղաքացիական պայմանագիրն» էլ՝ իր պարագլխի ղեկավարությամբ, ցինիզմի ու լպիրշության մաստերճկլաս էր ցուցադրում խորհրդարանի ամիբիոնից։ Ժամանակին Սերժ Սարգսյանին 800 հեկտարի համար ցցի հանող Փաշինյանը երեկ մի քանի դավաճանական մտքեր է երկնել։

«Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Եվ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը»,- հայտարարել է նա։

Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրության ակնկալիքն է ՀՀ-ից ու Ադրբեջանից, որ դելիմիտացիայի հարցը սկսեն քննարկել ու հարցը դնեն լուծման ռելսերի վրա։

«Մենք միջազգային հանրության այս ուղերձն ընդունում ենք և էլի ասում եմ՝ ինչքան էլ Հայաստանում շատ ծանր քննադատության արժանացա, 2021 թվականի մայիսին եմ հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ես պատրաստ եմ և պատրաստվում եմ ստորագրել։ Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո էլ երկու անգամ եղել են առաջարկներ՝ սկսելու, մենք համաձայնել ենք»,- նշել է Փաշինյանը։

Նա ինքն էլ, փաստացի, խոստովանում է, որ միայն ներքաղաքական սրացումների պատճառով է, որ դեռ չի ստորագրել դավաճանական համաձայնագիրը։ Եվ ընդդիմությունը պարզապես պարտավոր է ապահովել անհրաժեշտ աղմուկը, որպեսզի միայն հետահայաց կերպով չմեղադրի Փաշինյանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքը թշնամուն նվիրելու համար։

Տարոն Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular