Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք թառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թառը (պարսկերեն նշանակում է «լար», «թել») պարսկական ծագումով լարային-կնտնտոցային նվագարան է։ Այն տարածված է եղել Հայաստանում, Ադրբեջանում, Անդրկովկասի երկրներում, Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։ Չնայած թառը տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է որպես Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք։ Թառը անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։ 

Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է նաև հնագույն նվագարանները և զարգացնելով հասցրել կատարելության։ Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին։ Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև հայկական մանրանկարներում սկսած 13-րդ դարից։ Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում։ Ըստ հայկական մանրանկարների թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ։ Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում։ Թառահարների հիմնական նվագացանկը եղել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների շրջանում տարածված մուղամը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է։

Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի։ Ժամանակակից «պարսկական թառ»-ի ստեղծողը եղել է հայտնի գործիքագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը (1876 - 1932) Սպահան քաղաքից, որին իրավամբ կարող ենք անվանել «պարսկական թառի հայր»։ Նա բարեփոխել է հին թառը և՛ տեխնիկապես, և՛ գեղարվեստականորեն, ինչը հանգեցրել է ավելի գեղեցիկ և առավել հաճելի ձայնի։ Նա իր թառերը ստորագրել է «Յահյա» անունով, և այդ պատճառով մարդկանց մեջ հայտնի է որպես «Յահյա խան»: Բայց նրա իսկական անունն է Յովհաննէս Աբգարեան։ Իրանցի երաժիշտների համար լավ թառը միշտ համեմատվում է Յահյայի թառերի հետ։ Ժամանակակից «Կովկասեան թառ»-ի ստեղծողն եղել է Շուշի քաղաքի հայտնի թառահար Սադըղջանը ( 1846-1902): Նա կրճատել է փարդաների թիվը 17-ի, գործիքի 5 լարերին ավելացրել վեցերորդ լարը՝ ընդհանուրը հասցնելով 11 լարերի։ Նա ևս կատարել է կառուցվածքային փոփոխություններ թեթևացնելով գործիքը և վերջնականապես հրաժարվել է նվագարանը ազդրի վրա հենված դիրքից, ընդունելով կատարողի ծալած  թևի վրա հորիզոնական՝ կրծքին սեղմած դիրքը։ Այդ բարեփոխված գործիքն ուշադրության է արժանացել հայ վիրտուոզ քամանչահար Սաշա Օգանեզաշվիլու կողմից, որն այն անվանել է «կախարդական թառ»։ Թառը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների դասական երաժշտության զարգացման գործում։ Նվագարանն այսօր էլ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում մեծ ժողովրդականություն է վայելում։ Իրանում հատուկ կարևորություն է տրվում թառ նվագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառ նվագելը պարտադիր է Իրանի ժողովրդի ազգային տոների ու հանդիսությունների արարողությունների ընթացքում։

Թառն ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է թթենու ամբողջական կտորից և ծածկվում կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի կիթառի հետ։ Երկարավուն կոթը ականջակիր գլխամասում պատրաստված է ընկուզենուց։ Կոթի վրա 22 աղիքե փարդաններ են (լադ), որոնց միջև եղած ինտերվալները միկրոխրոմատիկ են, այսինքն՝ կիսատոնից էլ ցածր։ Լարերը ներկայումս լինում են մետաղյա են, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։ Նվագելիս գործիքը սեղմում են կրծքին և պահում հորիզոնական դիրքով։ Թառը հնչում է հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բթի և ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское издание
Самое популярное