Փաշինյանական իշխանության լպիրշությունը չափ ու սահման չունի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության լպիրշությունը չափ ու սահման չունի։ Տարբեր կալիբրի մանր ու միջին պաշտոնյաներն այնքան են կորցրել իրականության զգացումը, որ արդեն ամենատարրական հարցերում պատասխանատվությունը բարդում են ՀՀ շարքային քաղաքացիների վրա։ Տպավորություն է, թե Հայաստանի քաղաքացիները պարտավոր են կերակրել և երես տալ իրենց անցքը կորցրած անդրանիկքոչարյաններին ու մյուս մանրապճեղներին։ Վերջիններիս բաժին է հասնում ՀՀ բյուջեն թալանելու, պարգևավճարներ կպլելու պարտակությունը, իսկ քաղքացիները պարտավոր ու պատասխանատու են սահմանների կահավորման և ամրացման համար։
Երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ընդլայնված սահմաններում զինված ուժերը միայնակ չեն կարողանում ծառայություն իրականացնել: Քոչարյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքային խմբով այցելել են սահմանի արևելյան հատված:
«Զինված ուժերը միայնակ չի կարող էդ ծավալի աշխատանքի մեջ և՛ ծառայություն տանի, և՛ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր` ուսանողներ և այլն, որ ասում են՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան»,- ասել է կապերը կտրած Քոչարյանը:
Պատերազմից մեկ տարուց ավելի է անցել, իսկ ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ որևէ գործուն քայլ չեն կատարել սահմանների ամրապնդում իրականացնելու համար։ Եվ ամոթից լեզուները համապատասխան վայրը մտցնելու փոխարեն Անդրանիկ Քոչարյանն այնքան լկտիություն ունի, որ քաղաքացիներին է կոչ անում գործիքներ վերցնել և ամրացնել սահմանները։ Միգուցե ասֆալտ փռելու տենդերներ շահող ԱԺ նախագահի եղբոր ընկերությանը բարեհաճեն ուղարկել խրամատ փորելու։ Այդպես գոնե փոքր-ինչ արդարացի կլինի։
Կարեն Մանարյան