ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության լպիրշությունը չափ ու սահման չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության լպիրշությունը չափ ու սահման չունի։ Տարբեր կալիբրի մանր ու միջին պաշտոնյաներն այնքան են կորցրել իրականության զգացումը, որ արդեն ամենատարրական հարցերում պատասխանատվությունը բարդում են ՀՀ շարքային քաղաքացիների վրա։ Տպավորություն է, թե Հայաստանի քաղաքացիները պարտավոր են կերակրել և երես տալ իրենց անցքը կորցրած անդրանիկքոչարյաններին ու մյուս մանրապճեղներին։ Վերջիններիս բաժին է հասնում ՀՀ բյուջեն թալանելու, պարգևավճարներ կպլելու պարտակությունը, իսկ քաղքացիները պարտավոր ու պատասխանատու են սահմանների կահավորման և ամրացման համար։

Երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ընդլայնված սահմաններում զինված ուժերը միայնակ չեն կարողանում ծառայություն իրականացնել: Քոչարյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքային խմբով այցելել են սահմանի արևելյան հատված:

«Զինված ուժերը միայնակ չի կարող էդ ծավալի աշխատանքի մեջ և՛ ծառայություն տանի, և՛ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր` ուսանողներ և այլն, որ ասում են՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան»,- ասել է կապերը կտրած Քոչարյանը:

Պատերազմից մեկ տարուց ավելի է անցել, իսկ ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ որևէ գործուն քայլ չեն կատարել սահմանների ամրապնդում իրականացնելու համար։ Եվ ամոթից լեզուները համապատասխան վայրը մտցնելու փոխարեն Անդրանիկ Քոչարյանն այնքան լկտիություն ունի, որ քաղաքացիներին է կոչ անում գործիքներ վերցնել և ամրացնել սահմանները։ Միգուցե ասֆալտ փռելու տենդերներ շահող ԱԺ նախագահի եղբոր ընկերությանը բարեհաճեն ուղարկել խրամատ փորելու։ Այդպես գոնե փոքր-ինչ արդարացի կլինի։ 

Կարեն Մանարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular