Զիմովսկի. Թեհրանն ու Բաքուն ակտիվորեն պատրաստվում են պատերազմի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆactualnews.org-ը գրում է, որ Թեհրանն ու Բաքուն սկսել են պոտենցիալ պատերազմի նախապատրաստական աշխատանքները: Այս դեպքում Ադրբեջանը Իսրայելի աջակցությամբ կարող է հանդես գալ որպես ագրեսոր: Նման կարծիք է հայտնել Ալեքսանդր Զիմովսկին «Ազատ մամուլ» հրատարակության իր հոդվածում: Լրագրողի խոսքով Ադրբեջանի և Իրանի միջև սահմանը, որը որոշ ժամանակ հանգիստ էր թվում, հանկարծակի «արյունոտվել» է: Բաքուն ու Թեհրանը միաժամանակ ծանր տեխնիկա ու զորք են մոտեցնում իրենց սահմաններին: Հակամարտության մեկնարկի պաշտոնական պատճառը ադրբեջանցիների կողմից Գորիս և Կապան քաղաքների միջև ընկած ճանապարհի երկու հատվածների արգելափակումն է: Թեհրանը նաև անհանգստացած էր Կասպից ծովի տարածքում ադրբեջանա-թուրք-պակիստանյան համատեղ զորավարժություններից, քանի որ այդ ջրային տարածքում, ըստ պայմանավորվածությունների, պետք է բացառվի այլ երկրների ռազմական ներկայությունը: Բացի այդ, Իրանին անհանգստացնում է Ադրբեջանում իսրայելական ուժերի հայտնվելը և հրեաների ազդեցությունը տարածաշրջանում: Այդ ամենին գումարվել է պաշտոնատար անձանց կողմից ԶԼՄ -ներում կտրուկ մեղադրանքների փոխանակումները: Արդյունքում կողմերը սկսել են խաղասեղանին դնել իրենց «հաղթաթղթերը»: Իրանի բանակը, ի պատասխան ադրբեջանական զինուժի սադրանքներ, հայտարարել է իր հյուսիսային սահմանների մոտ նոր ռազմական զորավարժությունների մեկնարկի մասին: Դրանով Թեհրանը ներկայացնում է հզոր խմբավորում, որն ունակ է ճեղքել ոչ միայն Ադրբեջանի սահմանը, այլ նաև շարժվել երկրի խորքը: Զիմովսկու խոսքով տարածաշրջանում պատերազմի կանխազգացումը ավելի շոշափելի է դարձել: Ավելին, խոսք է գնում զինված հակամարտության մասին, որը ոչ Բաքվին է պետք, ոչ Թեհրանին, ոչ էլ առավել ևս Մոսկվային, որը Անդրկովկասում ներկայացված է Ղարաբաղում խաղաղարար առաքելությամբ: Փորձագետը կարծում է, որ այս դեպքում պատերազմի «դրդողները» են Թուրքիան, ԱՄՆ -ը և Իսրայելն են, որոնք շատ պահանջներ ունեն Թեհրանի նկատմամբ: Իր հերթին, այս սցենարը կուրախացնի Հայաստանին, որի համար ինչը վատ է Ադրբեջանի համար՝ լավ է իր համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը