ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զիմովսկի. Թեհրանն ու Բաքուն ակտիվորեն պատրաստվում են պատերազմի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ Թեհրանն ու Բաքուն սկսել են պոտենցիալ պատերազմի նախապատրաստական ​​աշխատանքները: Այս դեպքում Ադրբեջանը Իսրայելի աջակցությամբ կարող է հանդես գալ որպես ագրեսոր: Նման կարծիք է հայտնել Ալեքսանդր Զիմովսկին «Ազատ մամուլ» հրատարակության իր հոդվածում: Լրագրողի խոսքով Ադրբեջանի և Իրանի միջև սահմանը, որը որոշ ժամանակ հանգիստ էր թվում, հանկարծակի «արյունոտվել» է: Բաքուն ու Թեհրանը միաժամանակ ծանր տեխնիկա ու զորք են մոտեցնում իրենց սահմաններին: Հակամարտության մեկնարկի պաշտոնական պատճառը ադրբեջանցիների կողմից Գորիս և Կապան քաղաքների միջև ընկած ճանապարհի երկու հատվածների արգելափակումն է: Թեհրանը նաև անհանգստացած էր Կասպից ծովի տարածքում ադրբեջանա-թուրք-պակիստանյան համատեղ զորավարժություններից, քանի որ այդ ջրային տարածքում, ըստ պայմանավորվածությունների, պետք է բացառվի այլ երկրների ռազմական ներկայությունը: Բացի այդ, Իրանին անհանգստացնում է Ադրբեջանում իսրայելական ուժերի հայտնվելը և հրեաների ազդեցությունը տարածաշրջանում: Այդ ամենին գումարվել է պաշտոնատար անձանց կողմից ԶԼՄ -ներում կտրուկ մեղադրանքների փոխանակումները: Արդյունքում կողմերը սկսել են խաղասեղանին դնել իրենց «հաղթաթղթերը»: Իրանի բանակը, ի պատասխան ադրբեջանական զինուժի սադրանքներ, հայտարարել է իր հյուսիսային սահմանների մոտ նոր ռազմական զորավարժությունների մեկնարկի մասին: Դրանով Թեհրանը ներկայացնում է հզոր խմբավորում, որն ունակ է ճեղքել ոչ միայն Ադրբեջանի սահմանը, այլ նաև շարժվել երկրի խորքը: Զիմովսկու խոսքով տարածաշրջանում պատերազմի կանխազգացումը ավելի շոշափելի է դարձել: Ավելին, խոսք է գնում զինված հակամարտության մասին, որը ոչ Բաքվին է պետք, ոչ Թեհրանին, ոչ էլ առավել ևս Մոսկվային, որը Անդրկովկասում ներկայացված է Ղարաբաղում խաղաղարար առաքելությամբ: Փորձագետը կարծում է, որ այս դեպքում պատերազմի «դրդողները» են Թուրքիան, ԱՄՆ -ը և Իսրայելն են, որոնք շատ պահանջներ ունեն Թեհրանի նկատմամբ: Իր հերթին, այս սցենարը կուրախացնի Հայաստանին, որի համար ինչը վատ է Ադրբեջանի համար՝ լավ է իր համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular