Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղ շաշկի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաշկին հայտնի սեղանի խաղ է, որը հիմնականում խաղում են երկուսով: Կարող են մասնակցել նաև չորս հոգի ՝ խաղալով երկուսը երկուսի դեմ: Խաղի էությունը քարերը դաշտով վանդակից վանդակ տեղափոխելն է ուտելով հակառակորդի քարերը: «Շաշկի» անունը (checkers) առաջացել է բառից, որը նշանակում էր շախմատի տախտակ (checkered), որն էլ թարգմաբար նշանակում է «վանդակավոր»:
Այս խաղի պատմությունը սկիզբ է առել հնագույն ժամանակներում և համարվում է առեղծված: Այդ հիանալի խաղը ծագել է տարբեր ազգերի մոտ, սակայն ծագման ճշգրիտ տեղը մինչ օրս անհայտ է մնում:
Ըստ վարկածներից մեկի, շաշկին հորինել և պատրաստել է հին հունական ռազմիկ Պալամեդը մ.թ.ա.1601 թվականին: Նա դա արել է, որպեսզի զինվորները ազատ ժամանակ զվարճանան: Դատելով պեղումներից է պարզ դարձել, որ մ.թ.ա.1650 թվականին արդեն խաղացել են շաշկի, քանի որ հայտնաբերվել են խաղատախտակների և քարերի նմանությամբ բազմաթիվ իրեր: Կա որոշակի առասպել այն մասին, որ հենց ինքը Աստվածն է մտածել այդ խաղի մասին: Իմաստն այն է, որ երբ Աստված շաշկի խաղալիս հաղթել է իր հակառակորդին, վերցրել է հինգ օր լուսնից և դրանք ավելացրել 360 օրվա վրա, որն էլ արդեն դարձել է մեկ տարի:
Շաշկին ու շախմատը շատ նման են միմյանց: Այդ խաղերն ունեն նույն շարժումները դաշտում և նույն խաղատախտակը: Ենթադրվում է, որ շաշկու թագուհին ծագել է շախմատի թագուհուց: Նման նմանությունները պատահական չեն, քանի որ շաշկու խաղաքարերը հիմնականում հայտնվել են շախմատի հիմքի վրա: Շաշկին հայտնի է եղել ասպետների շրջանում: Նրանց մոտ շաշկի խաղալու կարողությունը համարվել է կրթության տարր: Յուրաքանչյուր ասպետից պահանջվել է, որ տիրապետի այդ խաղը: Սկզբում շաշկու խաղաքարերը պատրաստել են քարից և կավից: Ժամանակի ընթացքում դրանք սկսել են կատարելագործվել և ավելի հարմարեցվել խաղի համար: Խաղաքարերը սկսել են պատրաստել փայտից, այնուհետև՝ այլ տարբեր նյութերից: Շաշկու տախտակը ևս սկզբից պատրաստել են քարից, որի վրա փորագրել են դաշտերը: Ժամանակի ընթացքում այն ևս սկսել են պատրաստել փայտից, իսկ դաշտերը ներկել բաց և մուգ գույներով: Խաղի համար հատկացվել են հատուկ սենյակներ, որպեսզի ոչ ոք և ոչինչ չկարողանա խանգարել խաղի ժամանակ կենտրոնացմանը: Ժամանակի ընթացքում տարբեր փոփոխություններ են մտցվել խաղի կանոնների մեջ և խաղի էվոլյուցիա է տեղի ունեցել: Դա արվել է այն նպատակով, որ խաղը չձգձգվի և շատ ավելի արագ ընթանա: Շաշկու տարատեսակներ են հայտնվել. Ֆրիզերեն, Միջազգային, Կանադական, Բրազիլական, Ռուսական, Բջջային և այլն:
Ժամանակին շաշկին լայն տարածում է գտել Եվրոպայում: Գրեթե բոլորն են գիտեցել, թե ինչպես խաղալ այն: Նույնիսկ եկեղեցին է խրախուսել այդ խաղը և ոչ մի արգելք չի դրել դրա վրա: Շաշկու առաջին առաջնությունը տեղի է ունեցել հենց Եվրոպայում: 1725 թվականին սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով՝ 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները։ 1947 թվականին հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով։ Ներկայումս անց են կացվում 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի առաջնություններ։
Ռուսաստանում շաշկու առաջին առաջնությունն անց է կացվել 1985 թվականին: Ներկայումս շաշկին համարվում է սպորտային խաղ: Այն այսօր էլ լինելով սիրելի սեղանի խաղ շատ-շատերի համար շարունակում է զարգանալ և բարելավվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը