ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղ շաշկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաշկին հայտնի սեղանի խաղ է, որը հիմնականում խաղում են երկուսով: Կարող են մասնակցել նաև չորս հոգի ՝ խաղալով երկուսը երկուսի դեմ: Խաղի էությունը քարերը դաշտով  վանդակից վանդակ տեղափոխելն է ուտելով հակառակորդի քարերը: «Շաշկի» անունը (checkers) առաջացել է բառից, որը նշանակում էր շախմատի տախտակ (checkered), որն էլ  թարգմաբար նշանակում է «վանդակավոր»: 

Այս խաղի պատմությունը սկիզբ է առել հնագույն ժամանակներում և համարվում է առեղծված: Այդ հիանալի խաղը ծագել է տարբեր ազգերի մոտ, սակայն ծագման ճշգրիտ տեղը մինչ օրս անհայտ է մնում:

Ըստ վարկածներից մեկի, շաշկին հորինել և պատրաստել է հին հունական ռազմիկ Պալամեդը մ.թ.ա.1601 թվականին: Նա դա արել է, որպեսզի զինվորները ազատ ժամանակ զվարճանան: Դատելով պեղումներից է պարզ դարձել, որ մ.թ.ա.1650 թվականին արդեն խաղացել են շաշկի, քանի որ հայտնաբերվել են խաղատախտակների և քարերի նմանությամբ բազմաթիվ իրեր: Կա որոշակի առասպել այն մասին, որ հենց ինքը Աստվածն է մտածել այդ խաղի մասին: Իմաստն այն է, որ երբ Աստված շաշկի խաղալիս հաղթել է իր հակառակորդին, վերցրել է  հինգ օր լուսնից և դրանք ավելացրել 360 օրվա վրա, որն էլ արդեն դարձել է մեկ տարի:

Շաշկին ու շախմատը շատ նման են միմյանց: Այդ խաղերն ունեն նույն շարժումները դաշտում և նույն խաղատախտակը: Ենթադրվում է, որ շաշկու թագուհին ծագել է շախմատի թագուհուց: Նման նմանությունները պատահական չեն, քանի որ շաշկու խաղաքարերը հիմնականում հայտնվել են շախմատի հիմքի վրա: Շաշկին հայտնի է եղել ասպետների շրջանում: Նրանց մոտ շաշկի խաղալու կարողությունը համարվել է կրթության տարր: Յուրաքանչյուր ասպետից պահանջվել է, որ տիրապետի այդ խաղը: Սկզբում շաշկու խաղաքարերը պատրաստել են քարից և կավից: Ժամանակի ընթացքում դրանք սկսել են կատարելագործվել և ավելի հարմարեցվել խաղի համար: Խաղաքարերը սկսել են պատրաստել փայտից, այնուհետև՝  այլ տարբեր նյութերից: Շաշկու տախտակը ևս սկզբից պատրաստել են քարից, որի վրա փորագրել են դաշտերը: Ժամանակի ընթացքում այն ևս սկսել են պատրաստել փայտից, իսկ դաշտերը ներկել բաց և մուգ գույներով: Խաղի համար հատկացվել են հատուկ սենյակներ, որպեսզի ոչ ոք և ոչինչ չկարողանա խանգարել խաղի ժամանակ կենտրոնացմանը: Ժամանակի ընթացքում տարբեր փոփոխություններ են մտցվել խաղի կանոնների մեջ և խաղի էվոլյուցիա է տեղի ունեցել: Դա արվել է այն նպատակով, որ խաղը չձգձգվի և շատ ավելի արագ ընթանա: Շաշկու տարատեսակներ են հայտնվել. Ֆրիզերեն, Միջազգային, Կանադական, Բրազիլական, Ռուսական, Բջջային և այլն:

Ժամանակին շաշկին լայն տարածում է գտել Եվրոպայում: Գրեթե բոլորն են գիտեցել, թե ինչպես խաղալ այն: Նույնիսկ եկեղեցին է խրախուսել այդ խաղը և ոչ մի արգելք չի դրել դրա վրա: Շաշկու առաջին առաջնությունը տեղի է ունեցել հենց Եվրոպայում:  1725 թվականին սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով՝ 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները։ 1947 թվականին հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով։ Ներկայումս անց են կացվում 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի առաջնություններ։

 Ռուսաստանում շաշկու առաջին առաջնությունն անց է կացվել 1985 թվականին: Ներկայումս շաշկին համարվում է սպորտային խաղ: Այն այսօր էլ լինելով սիրելի սեղանի խաղ շատ-շատերի համար շարունակում է զարգանալ և բարելավվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular