Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում երրորդ պատերազմը անխուսափելի է, հարցը միայն ժամկետների մեջ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

gazeta.ru-ն գրում է, որ թերթի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը վերլուծել է Լեռնային ղարաբաղում Բաքվի հաղթանակի պատճառները և գնահատել նոր հակամարտության հեռանկարները:

Ի հաշիվ ինչի՞ է վերջին պատերազմում հաղթել Ադրբեջանը.

Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական խոյահարող Harop տիպի զինամթերքի մարտավարական և տեխնիկական բնութագրերով: Ավելի հաճախ, գործը դրանով էլ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայությունում հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական ​​կիրառությունից: Հաղթանակն Ադրբեջանին բերել է ոչ այնքան Bayraktar TB2- ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը: Ընդ որում անգամ մինչև հակամարտության սկսվելը:

Առաջին հաղթանակի դաժան կատակը.

Խորհրդային Միության գոյության տարիներին զինվորական ծառայությունը հարկի չի եղել ադրբեջանցվիների մոտ: Խորհրդային բանակի անձնակազմի ավագ սպաների և գեներալների շարքում ադրբեջանցիների թիվը շատ այլ ազգությունների համեմատ նվազագույն է եղել: Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ավարտել էր միայն մեկ ադրբեջանցի` Վալեհ Բարշադլին, որն էլ դարձել է Ադրբեջանի պաշտպանության առաջին նախարարը: Բնականաբար 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նույնիսկ առաջատար դիրքեր հաճախ զբաղեցնում էին էկզոտիկ մասնագիտություն և ոչ ռազմական կենսագրություն ունեցող անձինք: Պաշտպանության նախարարությունը և Ադրբեջանի Գլխավոր շտաբը համալրելու համար որակյալ կադրերի խիստ պակաս է եղել: Մյուս կողմից, Երևանն ուներ նախկին խորհրդային զինծառայողների առատություն: Բավական է ասել, որ հայկական բանակի ղեկավար էր դարձել հայտնի զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ԽՍՀՄ-ի աֆղանական պատերազմի զորավարներից մեկը: Առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը ոգեշնչել էր հայկական զինված կազմավորումները, սակայն դա հետագայում բացահայտ դաժան կատակ է խաղացել նրանց հետ: Հայաստանի և ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել էր, որ այսուհետ միշտ էլ այդպես է լինելու և «քնել» ու չէր նկատել Ադրբեջանում ժամանակակից և մարտունակ բանակի ծնունդը:

Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի դեմ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան էր արել ապագա հաղթանակի համար: Նախ, նա ստեղծել էր նպատակների իրականացման արդյունավետ գործիք ի դեմս  Ադրբեջանի զինված ուժերի, որի վրա մեծ ջանքեր և միջոցներ էր ծախսել: Երկրորդ հերթին Ալիևը ձեռք էր բերել Թուրքիայի աջակցությունը: Առանց չափազանցության, Անկարան ներկայումս տարածաշրջանային առաջատարն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական ​​և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին անկեղծորեն գունատ տեսք ունեն: Շատ քիչ բան է արվել ինչպես երկիրը և զինված ուժերը նախապես պատերազմի նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական ​​մարտական ​​և զորահավաքային պատրաստվածությունը պահպանելու առումով: Երևում է, որ ոչ ոք Երևանում չի մտածել այն մասին, որ անհրաժեշտ է ձևավորել ռազմավարական պաշարներ, ստեղծել նյութական ռեսուրսների անհրաժեշտ պաշարներ, մտածել, թե ինչպես վերականգնել դրանք պատերազմի ընթացքում: Շատ քիչ բան է արվել հայկական կողմից հնարավոր հակամարտության տարածքը նախապատրաստելու առումով, առաջին հերթին զորքերը, ռազմական կարևոր նշանակության թիկունքային օբյեկտները թշնամու հարվածներից պաշտպանելու հարցում: Իսկ առանց մարտունակ զինվորականի, ցանկացած քաղաքական հայտարարություն անարժեք է: Ըստ ամենայնի, Երևանը նաև չպետք է նաև հույս դներ ինչ որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում բացի մտահոգվելուց: Իսկ Ռուսաստանին Երևանի կողքին կանգնելով ամբողջովին և անվերապահորեն խրվել այդ ամենի մեջ ձեռնտու չէր: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր համար գործընկերներ են:

Երևանն առանց ռազմական ավիացիայի.

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը զգացել է հաղթանակի համը: Այս փաստի նշանակությունը դժվար է թերագերագնահատել: Այժմ Բաքուն մտադիր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ավելին, Իլհամ Ալիևն ասում է, որ «կարգավիճակի հարցը պետք է ընդհանրապես հանվի օրակարգից»: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության վերջակետը դեռ դրված չէ: Երկու հազար ռուս խաղաղապահներ առայժմ կանգնած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ճանապարհին: Իրականում այն, թե որքա՞ն կտևի առաքելությունը, այսօր դեռ ոչ ոք չի կարող ասել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Երևանի համար դեռևս, մեղմ ասած, անբարենպաստ է: Քիչ (և, ավելին նվազող) բնակչություն և սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկիրը պարզապես չի կարող ստեղծել ֆունկցիոնալ ժամանակակից բանակ: Երևանի մեծ տխրությունը ազգային օդուժի պակասն է: Օրինակ, 100 մարտական ​​ինքնաթիռ ունեցող Հայաստանի ռազմաօդային ուժերը կարող են համարվել պատերազմական թատերաբեմում քիչ թե շատ մարտունակ միավորում: 4 ++ սերնդի մեկ կործանիչի արժեքը կազմում է 120-150 միլիոն դոլար: Ըստ այդմ, միայն դրանք գնելու համար (և դա հաշվի չառած 30 օրյա պատերազմի համար նախատեսված սպառազինությունը), անհրաժեշտ է ինչ որ տեղից 15 միլիարդ դոլար գտնել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա ռազմատնտեսական ներուժը համեմատած Հայաստանի հետ զգալիորեն ավելին է, և այդ բացը շարունակում է արագորեն աճել: Իսկ որքան այն աճի, այնքան Բաքուն ուժի դիմելու անդիմադրելի գայթակղություն կունենա: Այդ առումով երրորդ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է: Միակ հարցը ժամկետների մեջ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»
Самое популярное