Ռուսաստանը կարող է Թուրքիային հանձնել Հայաստանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtopdaynews.ru-ն գրում է, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական հակամարտություն էր սկսվել տարածքային վեճի պատճառով: Այդ հակամարտությունից Ադրբեջանը հաղթող է դուրս եկել, Երևանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը և բոլոր այն ադրբեջանական շրջանները, որոնք հայերը գրավել էին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ 30 տարի առաջ:
Այնուամենայնիվ, կա կարծիք, որ այդ հակամարտությունը դեռ չի ավարտվել, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ նախագծեր է առաջ մղում Երևանին «սեղմելու» համար: Վերջերս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ «այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր»: Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կանգնած ՄԱԿ-ի ամբիոնին, ասել է. «Արցախի ժողովրդի (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ինքնորոշման իրավունքը չի կարող ուժով կասեցվել, հակամարտությունը չի կարող ուժի օգնությամբ լուծվել»:
Հատկանշական է, որ Անդրկովկասյան կարգավորման թեմայով Կրեմլի ներկայացուցիչները որևէ հայտարարություն չեն անում:
Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն հանդիսանում է գրավ Անկարայի և Մոսկվայի խաղացած աշխարհաքաղաքական խաղում: Հնարավոր է, որ Կրեմլը պատրաստ է զոհաբերել Հայաստանը որպես թույլ միավոր ավելի կարևոր խնդիրների լուծման համար ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Դրա վկայությունն է այն, որ Մոսկվան չի կանգնել ՀԱՊԿ -ի իր դաշնակցի թիկունքին պատերազմի ժամանակ: Որոշ փորձագետներ կարող են առարկել նշելով, որ Ռուսաստանն իր խաղաղապահներին է մտցրել Լեռնային Ղարաբաղ: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ դա տեղի է ունեցել Հայաստանի լիակատար պարտությունից հետո:
Հայտնի է, որ Երևանի պարտությունից հետո ստեղծվել է հզոր Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային դաշինք: Չպետք է մոռանալ, որ թուրքական յոթ հարյուր հազարանոց բանակը զինված է ռուսական բանակից ոչ վատ: Դրան կարելի է ավելացնել նաև լավ զինված 100 հազարանոց ադրբեջանական բանակը: Իհարկե, Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Անկարայի դեմ, սակայն այդ դեպքում գործընթացին կներգրավվի Հյուսիսատլանտյան դաշինքը:
Այս պայմաններում որոշ հայ քաղաքական գործիչներ նույնիսկ պատրաստ են զոհաբերել իրենց երկրի ինքնիշխանությունը համաձայնվելով մուտք գործել Ռուսաստան-Բելառուսի դաշնային պետություն: Բայց Կրեմլը, հավանաբար, նման զոհողության կարիքը չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը