ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է Թուրքիային հանձնել Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

topdaynews.ru-ն գրում է, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական հակամարտություն էր սկսվել տարածքային վեճի պատճառով: Այդ հակամարտությունից Ադրբեջանը հաղթող է դուրս եկել, Երևանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը և բոլոր այն ադրբեջանական շրջանները, որոնք հայերը գրավել էին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ 30 տարի առաջ:

Այնուամենայնիվ, կա կարծիք, որ այդ հակամարտությունը դեռ չի ավարտվել, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ նախագծեր է առաջ մղում Երևանին «սեղմելու» համար: Վերջերս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ «այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր»: Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կանգնած ՄԱԿ-ի ամբիոնին, ասել է. «Արցախի ժողովրդի (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ինքնորոշման իրավունքը չի կարող ուժով կասեցվել, հակամարտությունը չի կարող ուժի օգնությամբ լուծվել»:

Հատկանշական է, որ Անդրկովկասյան կարգավորման թեմայով Կրեմլի ներկայացուցիչները որևէ հայտարարություն չեն անում:

Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն հանդիսանում է գրավ Անկարայի և Մոսկվայի խաղացած աշխարհաքաղաքական խաղում: Հնարավոր է, որ Կրեմլը պատրաստ է զոհաբերել Հայաստանը որպես թույլ միավոր ավելի կարևոր խնդիրների լուծման համար ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Դրա վկայությունն է այն, որ Մոսկվան չի կանգնել ՀԱՊԿ -ի իր դաշնակցի թիկունքին պատերազմի ժամանակ: Որոշ փորձագետներ կարող են առարկել  նշելով, որ Ռուսաստանն իր խաղաղապահներին է մտցրել Լեռնային Ղարաբաղ: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ դա տեղի է ունեցել Հայաստանի լիակատար պարտությունից հետո:

Հայտնի է, որ Երևանի պարտությունից հետո ստեղծվել է հզոր Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային դաշինք: Չպետք է մոռանալ, որ թուրքական յոթ հարյուր հազարանոց բանակը զինված է ռուսական բանակից ոչ վատ: Դրան կարելի է ավելացնել նաև լավ զինված 100 հազարանոց ադրբեջանական բանակը: Իհարկե, Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Անկարայի դեմ, սակայն այդ դեպքում գործընթացին կներգրավվի Հյուսիսատլանտյան դաշինքը:

Այս պայմաններում որոշ հայ քաղաքական գործիչներ նույնիսկ պատրաստ են զոհաբերել իրենց երկրի ինքնիշխանությունը համաձայնվելով մուտք գործել Ռուսաստան-Բելառուսի դաշնային պետություն: Բայց Կրեմլը, հավանաբար, նման զոհողության կարիքը չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular