Քաղաքագետը զգուշացրել է Ռուսաստանին Արևմուտքի պատճառով էրդողանի կողմից դավաճանության վտանգի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvm.ru-ն գրում է, որ Թուրքիան հեշտությամբ երես կթեքի Ռուսաստանից, եթե ավելի շահավետ համարի կապերը Արևմուտքի հետ: Դա քաղաքագետ Պաուլ Անտոնոպուլոսի կարծիքն է, որը նա ներկայացրել է InfoBrics պորտալի հոդվածում:
«Հարց է առաջանում. արդյո՞ք Մոսկվան պետք է վստահի Անկարային, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի առաջնորդի բարեկամական հռետորաբանությունը հաճախ փոխարինվում է թշնամականի», - նշել է քաղաքագետը:
Նրա կարծիքով, երկու պետությունների շահերը բախվում են աշխարհի շատ տարածաշրջաններում: Այսպիսով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է պահպանել խաղաղությունը Սիրիայում, մինչդեռ թուրք առաջնորդը ծրագրում է փափուկ ուժի և բանակի օգնությամբ վերադարձնել նախկին օսմանյան տարածքները:
Անտոնոպուլոսը կարծում է, որ Անկարան պայքարում է մեծ տերություն դառնալու համար, սակայն իրականում նրա ներկայությունը Մերձավոր Արևելքում ամբողջությամբ կախված է Մոսկվայի կամքից: Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով մտադիր է փոխել ուժերի հարաբերակցությունը Լիբիայում և Անդրկովկասում:
Քաղաքագետը հիշեցրել է, որ չնայած բազմաթիվ հակասություններին, երկու տերություններն իրական հնարավորություն ունեն խորացնելու կապերն ու համագործակցությունը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր տարածաշրջանային խնդիրները լուծելու համար վեց երկրից հարթակ ստեղծելու ծրագրերի մասին: Ըստ փորձագետի այդ վեց երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը: «Չնայած Էրդողանի խնդիրների լուծման տարածաշրջանային հարթակ ստեղծելու առաջարկները դրական քայլ են ճիշտ ուղղությամբ՝ հաշվի առնելով նախկինում նրա հետևողական փոփոխվող պահվածքն ու դավաճանությունները, Մոսկվան, մի կողմից, ոգևորությամբ կընդուներ նման դաշինքը, բայց նաև կա վախ, քանի որ գիտի, որ Թուրքիան շատ հաճախ հեշտությամբ շրջվում է դեպի Արևմուտք», - գրել է քաղաքագետը: