ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը զգուշացրել է Ռուսաստանին Արևմուտքի պատճառով էրդողանի կողմից դավաճանության վտանգի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

vm.ru-ն գրում է, որ Թուրքիան հեշտությամբ երես կթեքի Ռուսաստանից, եթե ավելի շահավետ համարի կապերը Արևմուտքի հետ: Դա քաղաքագետ Պաուլ Անտոնոպուլոսի կարծիքն է, որը նա ներկայացրել է InfoBrics պորտալի հոդվածում:

«Հարց է առաջանում. արդյո՞ք Մոսկվան պետք է վստահի Անկարային, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի առաջնորդի բարեկամական հռետորաբանությունը հաճախ փոխարինվում է թշնամականի», - նշել է քաղաքագետը:

Նրա կարծիքով, երկու պետությունների շահերը բախվում են աշխարհի շատ տարածաշրջաններում: Այսպիսով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է պահպանել խաղաղությունը Սիրիայում, մինչդեռ թուրք առաջնորդը ծրագրում է փափուկ ուժի և բանակի օգնությամբ վերադարձնել նախկին օսմանյան տարածքները:

Անտոնոպուլոսը կարծում է, որ Անկարան պայքարում է մեծ տերություն դառնալու համար, սակայն իրականում նրա ներկայությունը Մերձավոր Արևելքում ամբողջությամբ կախված է Մոսկվայի կամքից: Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով մտադիր է փոխել ուժերի հարաբերակցությունը Լիբիայում և Անդրկովկասում:

Քաղաքագետը հիշեցրել է, որ չնայած բազմաթիվ հակասություններին, երկու տերություններն իրական հնարավորություն ունեն խորացնելու կապերն ու համագործակցությունը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր տարածաշրջանային խնդիրները լուծելու համար վեց երկրից հարթակ ստեղծելու ծրագրերի մասին: Ըստ փորձագետի այդ վեց երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը: «Չնայած Էրդողանի  խնդիրների լուծման տարածաշրջանային հարթակ ստեղծելու առաջարկները դրական քայլ են ճիշտ ուղղությամբ՝ հաշվի առնելով նախկինում նրա հետևողական փոփոխվող պահվածքն ու դավաճանությունները, Մոսկվան, մի կողմից, ոգևորությամբ կընդուներ նման դաշինքը, բայց նաև կա վախ, քանի որ գիտի, որ Թուրքիան շատ հաճախ հեշտությամբ շրջվում է դեպի Արևմուտք», - գրել է քաղաքագետը:



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular