Ծանոթ ու միաժամանակ անհայտ` կոկա կոլա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽմիչքի ստեղծման պատմությունը, որը կոչվում է Coca-Cola, սկսվել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ատլանտայում (Ջորջիա նահանգ) 1886 թվականին: Այն հորինել է Ջոն Սթիթ Փեմբերթոնը, որը ժամանակին եղել է ամերիկյան Կոնֆեդերացիայի բանակի սպա, իսկ հետո դարձել է դեղագործ: Նրա հաշվապահ Ֆրանկ Ռոբինսոնը հենց այն անձն է, որը հորինել է Կոկա-Կոլա անունը: «Coca-Cola» մակագրությունը շատ գեղեցիկ ֆիգուրային տառերով է նկարվել (Ֆրենկը տիրապետում էր կալլիագրաֆիային) և հետագայում այդ խմիչքի պատկերանշանը չի փոխվել: Կոկա-Կոլայի հիմնական բաղադրիչներն են կոկայի տերևները (3 մաս) և արևադարձային կոլա ծառի ընկույզները (1 մաս): Հարկ է նշել, որ ժամանակին կոկայի տերևները օգտագործվել են որպես թմրանյութ՝ կոկաին, ստանալու համար: Ջոն Սթիթը արտոնագրել է իր ըմպելիքը որպես «ցանկացած նյարդային խանգարման բուժման» դեղ: Ատլանտա քաղաքի Ջեկոբե ամենախոշոր դեղատունը առաջինն է սկսել վաճառել Coca-Cola ավտոմատ մեքենայի միջոցով: Ըստ Պեմբերտոնի՝ իր խմիչքը ունակ է բուժել իմպոտենցիան, ինչպես նաև մնորֆինի սովոր ցանկացած անձ կարող է անցնել այդ ըմպելիքին (հարկ է նշել, որ Պեմբերտոնը ինքը ևս անտարբեր չէր մորֆինի նկատմամբ): Այն ժամանակ կոկաինը արգելված նյութ չէր համարվում, և հայտնի չէր առողջության վրա դրա բացասական հետևանքների մասին:
Կոկա-կոլայի պատմությունը սկսվել է որոշ խնդիրներով: Սկզբում խմիչքի վաճառքը լավ չի ընթացել, միջին հաշվով եղել է օրական 9 հաճախորդ, իսկ վաճառքից առաջացած առաջին տարվա եկամուտը կազմել է ընդամենը 50 դոլար այն դեպքում, որ արտադրության վրա ծախսվել է 70 դոլար: Այնուամենայնիվ, աստիճանաբար, ժամանակի ընթացքում, Coca-Cola-ն ավելի ու ավելի է հայտնի դարձել, և վաճառքը սկսել է նաև շահույթ բերել: 1888 թվականին Պեմբերտոնը վաճառել է իր խմիչք պատրաստելու և վաճառելու իրավունքը: Գործարար Ասա Գրիգգս Կենդելը 1892 թվականին դարձել է «The Сосa-Cola Company» ընկերության հիմնադիրը և միարժամանակ «Կոկա-Կոլա» ըմպելիքի նկատմամբ բոլոր իրավունքների տերը: Նրա ընկերությունն այսօր էլ է զբաղվում այդ խմիչքի արտադրությամբ:
Սկսած 1902 թվականից Կոկա-Կոլան դարձել է ԱՄՆ-ում ամենահայտնի ըմպելիքը, և նրա շրջանառությունը կազմել է 120 000 դոլար: Բացի դա կոկաինի արգելքի հետ կապված, խմիչքի արտադրության մեջ սկսել են օգտագործել «քամած» կոկայի տերևները (դրանք այլևս կոկաին չեն պարունակում): Կոկա-կոլայի ժողովրդականությունը, այդ ժամանակվանից զգալիորեն աճել է: Խմիչքի գյուտից հիսուն տարի անց այն շատ ամերիկացիների համար դարձել է մի տեսակ ազգային խորհրդանիշ: Եթե 1894 թվականից ի վեր Կոկա-Կոլան վաճառվել է միայն շշերով, ապա, սկսած 1955 թվականից, այն սկսել են վաճառվել թիթեղյա տարաներով: 1915 թվականին դիզայներ Թերի Օթիցը (Ինդիանա նահանգ) հորինել է վեց ու կես ունցիանոց շիշը: Եթե հավատանք գոյություն ունեցող լեգենդին, ապա այն իր ուրվագծերով նման է այն ժամանակվա սեքս-սիմվոլ դերասանուհի Գրետա Գարբոյի ուրվագիծին: Շշերի ծավալը, որոնցում 1955 թվականից Կոկա-Կոլան սկսել են արտադրել նաև 26, 12 և 10 ունցիանոց շշերով: Դիետիկ «Diet Coke»-ը վաճառքում հայտնվեց է 1982 թվականին:
Կոկա-Կոլան ԽՍՀՄ շուկա է մտել 1988 թվականին: Ամենահայտնի այդ ըմպելիքի բաղադրատոմսն արդեն հարյուրից ավելի տարի գաղտնի է պահվում ոչ միայն մրցակիցներից, այլ նաև հենց արտադրողներից: Ընկերության 139 հազար աշխատակիցներից միայն քսան անձ են տեղյակ ըմպելիքի բաղադրությունից: Ներկայումս Կոկա-Կոլա ընկերությունը արտադրում է ավելի քան 3500 տարբեր խմիչքներ: Եթե ինչ որ մեկը փորձի ամեն օր ընմպել դրանցից, ապա կպահանջվի 9 տարի միայն բոլոր խմիչքները փորձելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը