ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` կոկա կոլա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խմիչքի ստեղծման պատմությունը, որը կոչվում է Coca-Cola, սկսվել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ատլանտայում (Ջորջիա նահանգ) 1886 թվականին: Այն հորինել է Ջոն Սթիթ Փեմբերթոնը, որը ժամանակին եղել է ամերիկյան Կոնֆեդերացիայի բանակի սպա, իսկ հետո դարձել է դեղագործ: Նրա հաշվապահ Ֆրանկ Ռոբինսոնը հենց այն անձն է, որը հորինել է Կոկա-Կոլա անունը: «Coca-Cola» մակագրությունը շատ գեղեցիկ ֆիգուրային տառերով է նկարվել (Ֆրենկը տիրապետում էր կալլիագրաֆիային) և հետագայում այդ խմիչքի պատկերանշանը չի փոխվել: Կոկա-Կոլայի հիմնական բաղադրիչներն են կոկայի տերևները (3 մաս) և արևադարձային կոլա ծառի ընկույզները (1 մաս): Հարկ է նշել, որ ժամանակին կոկայի տերևները օգտագործվել են որպես թմրանյութ՝ կոկաին, ստանալու համար: Ջոն Սթիթը արտոնագրել է իր ըմպելիքը  որպես «ցանկացած նյարդային խանգարման բուժման» դեղ: Ատլանտա քաղաքի Ջեկոբե ամենախոշոր դեղատունը առաջինն է սկսել  վաճառել Coca-Cola ավտոմատ մեքենայի միջոցով: Ըստ Պեմբերտոնի՝ իր խմիչքը ունակ է բուժել իմպոտենցիան, ինչպես նաև մնորֆինի սովոր ցանկացած անձ  կարող է անցնել այդ ըմպելիքին (հարկ է նշել, որ Պեմբերտոնը ինքը ևս անտարբեր չէր մորֆինի նկատմամբ): Այն ժամանակ կոկաինը արգելված նյութ չէր համարվում, և հայտնի չէր առողջության վրա դրա բացասական հետևանքների մասին:

Կոկա-կոլայի պատմությունը սկսվել է որոշ խնդիրներով: Սկզբում խմիչքի վաճառքը լավ չի ընթացել, միջին հաշվով եղել է օրական 9 հաճախորդ, իսկ վաճառքից առաջացած առաջին տարվա եկամուտը կազմել է ընդամենը 50 դոլար այն դեպքում, որ արտադրության վրա ծախսվել է 70 դոլար: Այնուամենայնիվ, աստիճանաբար, ժամանակի ընթացքում, Coca-Cola-ն ավելի ու ավելի է հայտնի դարձել, և  վաճառքը սկսել է նաև շահույթ բերել: 1888 թվականին Պեմբերտոնը վաճառել է իր խմիչք պատրաստելու և  վաճառելու իրավունքը: Գործարար Ասա Գրիգգս Կենդելը 1892 թվականին դարձել է «The Сосa-Cola Company» ընկերության հիմնադիրը և միարժամանակ «Կոկա-Կոլա» ըմպելիքի նկատմամբ  բոլոր իրավունքների տերը:  Նրա ընկերությունն այսօր էլ է զբաղվում  այդ խմիչքի արտադրությամբ:

Սկսած 1902 թվականից Կոկա-Կոլան դարձել է ԱՄՆ-ում ամենահայտնի ըմպելիքը, և նրա շրջանառությունը կազմել է  120 000 դոլար: Բացի դա կոկաինի արգելքի հետ կապված, խմիչքի արտադրության մեջ սկսել են օգտագործել  «քամած» կոկայի տերևները (դրանք այլևս կոկաին չեն պարունակում): Կոկա-կոլայի ժողովրդականությունը, այդ ժամանակվանից զգալիորեն աճել է: Խմիչքի գյուտից հիսուն տարի անց այն շատ ամերիկացիների համար դարձել է մի տեսակ ազգային խորհրդանիշ: Եթե 1894 թվականից ի վեր Կոկա-Կոլան վաճառվել է միայն շշերով, ապա, սկսած 1955 թվականից, այն սկսել են վաճառվել թիթեղյա տարաներով: 1915 թվականին դիզայներ Թերի Օթիցը (Ինդիանա նահանգ)  հորինել է վեց ու կես ունցիանոց շիշը: Եթե հավատանք գոյություն ունեցող լեգենդին, ապա այն իր ուրվագծերով նման է այն ժամանակվա սեքս-սիմվոլ դերասանուհի Գրետա Գարբոյի ուրվագիծին: Շշերի ծավալը, որոնցում 1955 թվականից Կոկա-Կոլան սկսել են  արտադրել նաև 26, 12 և 10 ունցիանոց շշերով: Դիետիկ «Diet Coke»-ը վաճառքում  հայտնվեց է 1982 թվականին:

Կոկա-Կոլան ԽՍՀՄ շուկա է մտել 1988 թվականին:  Ամենահայտնի այդ ըմպելիքի բաղադրատոմսն արդեն հարյուրից ավելի տարի  գաղտնի է պահվում ոչ միայն մրցակիցներից, այլ նաև հենց արտադրողներից: Ընկերության 139 հազար աշխատակիցներից միայն քսան անձ են տեղյակ ըմպելիքի բաղադրությունից: Ներկայումս Կոկա-Կոլա ընկերությունը արտադրում է ավելի քան 3500 տարբեր խմիչքներ: Եթե ինչ որ մեկը փորձի ամեն օր ընմպել դրանցից, ապա կպահանջվի 9 տարի միայն բոլոր խմիչքները փորձելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular