Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք կաստանիետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրբ հնչում է «Իսպանիա» բառը, այդ ժամանակ բացի զանգվածեղ ամրոցներից, լայնեզր սոմբրերոներից և համեղ ձիթապտղից մարդիկ անմիջապես հիշում են նաև կրակոտ ֆլամենկո պարը, որը կատարում են հմայիչ իսպանուհիները կիթառի և կաստանիետների հնչյունների ներքո: Շատերը սխալմամբ կարծում են, որ Իսպանիան է կաստանիետ հարվածային երաժշտական գործիքի ծննդավայրը, բայց դա այդպես չէ: Նման գործիքներ եղել են Հին Եգիպտոսում և Հունաստանում մ.թ.ա. մոտ 3000 թվականին: Այդ գործիքի նախատիպը կարելի է համարել տասից քսան սանտիմետր երկարությամբ պարզ ձողիկները, որոնք պատրաստված էին փայտից կամ քարից: Մատներով բռնված այդ ձողիկները ձեռքի շարժումների ժամանակ հարվածում էին միմյանց և ձայն արձակում: Կաստանիետը կարող էր հասնել Պիրենեյան թերակղզի ինչպես Հունաստանից, այնպես էլ արաբական նվաճումներից: Կարծիք կա, որ Քրիստափոր Կոլումբոսը ինքը կարող էր Իսպանիա բերել առաջին կաստաները:
Իսպաներեն «շագանակներ» բառից է «կաստանիետ»-ը ստացել իր անվանումը, քանի որ այդ գործիքը իրոք նման է շագանակի: Կաստանիետը փայտե կամ մետաղական երկու կլոր կիսաշրջան է, որոնք միջով թել է անցկացված: Այդ գործիքով նվագելը հեշտ է: Մեծ կաստանիետները, որոնք ամրացված են ոչ թե մատներին այլ այլ հիմքի օգտագործվում են սիմֆոնիկ նվագախմբերի կատարողների կողմից: Իսպանիայում պարողները օգտագործում են դանակաձև երկու չափի կաստանիետներ: Խոշորները, որոնք պահվում են ձախ ափի մեջ, օգտագործվում են պարի հիմնական շարժումը կատարելու համար: Ավելի փոքրերը պահվում են աջ ափի մեջ և օգտագործվում են պարերն ու երգերն ուղեկցող մեղեդիները ձևավորելու համար: Երգերի հետ միասին գործիքը սովորաբար հնչում է նաև նվագարկման ժամանակ:
Կաստանիետ նվագելու երկու եղանակ կա, որոնք շատ տարբեր են միմյանցից: Առաջինը ժողովրդականն է, երկրորդը` դասականը: Ժողովրդական ոճում օգտագործվում են խոշոր կաստանիետներ, որոնք կցված են միջին մատին: Ձեռքի շարժման ընթացքում գործիքները հարվածում են ափին, և ձայն է առաջանում: Այս տարբերակը ավելի բարձր և սուր ձայն ունի, քան դասական տարբերակը: Դասական ոճը ենթադրում է ավելի փոքր կաստանիետների օգտագործում, որոնք երկու մատով ամրացվում են ձեռքին: Իրականում, աջ և ձախ ձեռքի գործիքները տարբերվում է իրենց չափերով և արձակած ձայնով:
Նշենք որոշ փաստեր այդ գործիքի վերաբերյալ.
- Ավելի քան երեք հարյուր տարի առաջ գնչուները վտարվել են Իսպանիայից, արգելվել են կաստանիետները, ինչպես նաև դրանցով պարերը: Միայն տասնութերորդ դարի վերջին է այդ արգելքը հանվել:
- Քսաներորդ դարի երեսունական թվականներին առաջին անգամ պարուհիները կինոներում սկսել են պարել այդ գործիքի նվագակցությամբ:
- Եվ վերջապես, կաստանիետները գլխավորում են Իսպանիայի ամենահայտնի հուշանվերների շարքը:
Կաստանիետները պարզ, բայց միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր երաժշտական գործիքներ են: Այս գործիքի ձայնը կարծես համեմունք լինի երաժշտության համար, քանի որ ստեղծում է վառ տպավորություն: Իսպանիայում կաստանիետները երկրի խորհրդանիշներից մեկն են, և իսպանացիները փորձում են զարգացնել և փայփայել այս գործիքի նվագարկման արվեստը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը