ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք կաստանիետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ հնչում է «Իսպանիա» բառը, այդ ժամանակ բացի զանգվածեղ ամրոցներից, լայնեզր սոմբրերոներից և համեղ ձիթապտղից մարդիկ անմիջապես հիշում են նաև կրակոտ ֆլամենկո պարը, որը կատարում են հմայիչ իսպանուհիները կիթառի և կաստանիետների հնչյունների ներքո: Շատերը սխալմամբ կարծում են, որ Իսպանիան է կաստանիետ հարվածային երաժշտական գործիքի ծննդավայրը, բայց դա այդպես չէ: Նման գործիքներ եղել են Հին Եգիպտոսում և Հունաստանում մ.թ.ա. մոտ 3000 թվականին: Այդ գործիքի նախատիպը կարելի է համարել տասից քսան սանտիմետր երկարությամբ պարզ ձողիկները, որոնք պատրաստված էին փայտից կամ քարից: Մատներով բռնված այդ ձողիկները  ձեռքի շարժումների ժամանակ հարվածում էին միմյանց և ձայն արձակում: Կաստանիետը կարող էր հասնել Պիրենեյան թերակղզի ինչպես Հունաստանից, այնպես էլ արաբական նվաճումներից: Կարծիք կա, որ Քրիստափոր Կոլումբոսը ինքը կարող էր Իսպանիա բերել առաջին կաստաները:

Իսպաներեն «շագանակներ» բառից է «կաստանիետ»-ը ստացել իր անվանումը, քանի որ այդ գործիքը իրոք նման է շագանակի: Կաստանիետը փայտե կամ մետաղական երկու կլոր կիսաշրջան է, որոնք միջով թել է անցկացված: Այդ գործիքով նվագելը հեշտ է: Մեծ կաստանիետները, որոնք ամրացված են ոչ թե մատներին այլ այլ հիմքի օգտագործվում են սիմֆոնիկ նվագախմբերի կատարողների կողմից: Իսպանիայում պարողները օգտագործում են դանակաձև երկու չափի կաստանիետներ: Խոշորները, որոնք պահվում են ձախ ափի մեջ, օգտագործվում են պարի հիմնական շարժումը կատարելու համար: Ավելի փոքրերը պահվում են աջ ափի մեջ և օգտագործվում են պարերն ու երգերն ուղեկցող մեղեդիները ձևավորելու համար: Երգերի հետ միասին գործիքը սովորաբար հնչում է նաև նվագարկման ժամանակ:

Կաստանիետ նվագելու երկու եղանակ կա, որոնք շատ տարբեր են միմյանցից: Առաջինը ժողովրդականն է, երկրորդը` դասականը: Ժողովրդական ոճում օգտագործվում են խոշոր կաստանիետներ, որոնք կցված են միջին մատին: Ձեռքի շարժման ընթացքում գործիքները հարվածում են ափին, և ձայն է առաջանում: Այս տարբերակը ավելի բարձր և սուր ձայն ունի, քան դասական տարբերակը: Դասական ոճը ենթադրում է ավելի փոքր կաստանիետների օգտագործում, որոնք երկու մատով ամրացվում են ձեռքին: Իրականում, աջ և ձախ ձեռքի գործիքները տարբերվում է իրենց չափերով և արձակած ձայնով: 

Նշենք որոշ փաստեր այդ գործիքի վերաբերյալ.

  1. Ավելի քան երեք հարյուր տարի առաջ գնչուները վտարվել են Իսպանիայից, արգելվել են կաստանիետները, ինչպես նաև դրանցով պարերը: Միայն տասնութերորդ դարի վերջին է այդ արգելքը հանվել:
  2. Քսաներորդ դարի երեսունական թվականներին առաջին անգամ պարուհիները կինոներում սկսել են պարել այդ գործիքի նվագակցությամբ:
  3. Եվ վերջապես, կաստանիետները գլխավորում են Իսպանիայի ամենահայտնի հուշանվերների շարքը: 

Կաստանիետները պարզ, բայց միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր երաժշտական ​​գործիքներ են: Այս գործիքի ձայնը կարծես համեմունք լինի երաժշտության համար, քանի որ  ստեղծում է վառ տպավորություն: Իսպանիայում կաստանիետները երկրի խորհրդանիշներից մեկն են, և իսպանացիները փորձում են զարգացնել և փայփայել այս գործիքի նվագարկման արվեստը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular