Ադրբեջանը Մինսկի խումբ բանակցությունների չի գա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը:
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան այս այցելությունից` քաղաքագետը ասել է․ « Նոր համանախագահի այցից առանձնապես չպետք է սպասելիքներ ունենալ, քանի որ Մինսկի խումբը հիմա դե ֆակտո սառեցված վիճակում է և որևէ հստակ քայլեր չեն արվում այդ վիճակից դուրս գալու համար: Ադրբեջանը Մինսկի խումբ բանակցությունների չի գա Արցախի հակամարտության խնդրի կարգավորման համար, քանի որ հստակ հայտարարել է, որ խնդիրը լուծված է, հակամարտություն չկա, հետևաբար չի կարող լինել կարգավիճակի հարց: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ կերպ բավարար չեն, որպեսզի Ադրբեջանն իր դիրքորոշումը փոխի: Իմ գնահատմամբ՝ բավականաչափ հեռու ենք Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումից: Քանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս, Մինսկի խմբի համանախագահների նման ընդամենը հայտարարում է, որ բանակցությունները պետք է վերսկսվեն, մենք բանակցություններ չենք ունենա»:
Սոնա Գիշյան