ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Մինսկի խումբ բանակցությունների չի գա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան այս այցելությունից` քաղաքագետը ասել է․ « Նոր համանախագահի այցից առանձնապես չպետք է սպասելիքներ ունենալ, քանի որ Մինսկի խումբը հիմա դե ֆակտո սառեցված վիճակում է և որևէ հստակ քայլեր չեն արվում այդ վիճակից դուրս գալու համար: Ադրբեջանը Մինսկի խումբ բանակցությունների չի գա Արցախի հակամարտության խնդրի կարգավորման համար, քանի որ հստակ հայտարարել է, որ խնդիրը լուծված է, հակամարտություն չկա, հետևաբար չի կարող լինել կարգավիճակի հարց: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ կերպ բավարար չեն, որպեսզի Ադրբեջանն իր դիրքորոշումը փոխի: Իմ գնահատմամբ՝ բավականաչափ հեռու ենք Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումից: Քանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս, Մինսկի խմբի համանախագահների նման ընդամենը հայտարարում է, որ բանակցությունները պետք է վերսկսվեն, մենք բանակցություններ չենք ունենա»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular