Թալիբները հայտարարել են Աֆղանստանի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
«Այո՛, օտարերկրացի վերջին զինծառայողը լքել է երկրի տարածքը: Այժմ երկրի ամբողջ տարածքը «Թալիբան»-ի վերահսկության ներքո է: Այժմ մեր պետությունը դարձել է ազատ ու անկախ»,-ասել է Նայիմը:
«Թալիբան»-ը քանիցս հանդես է եկել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նկատմամբ պահանջով՝ մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել Աֆղանստանից իր զորակազմի տարհանումը: Միեւնույն ժամանակ թալիբները վերահսկում են երկրի ողջ տարածքը, բացի «Փանջշերի նահանգից, որտեղ «Հյուսիսային դաշինքի» դրոշների ներքո դիմադրություն է հայտարարվել նրանց կողմից, ովքեր հրաժարվում են ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը: