ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները հայտարարել են Աֆղանստանի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։

«Այո՛, օտարերկրացի վերջին զինծառայողը լքել է երկրի տարածքը: Այժմ երկրի ամբողջ տարածքը «Թալիբան»-ի վերահսկության ներքո է: Այժմ մեր պետությունը դարձել է ազատ ու անկախ»,-ասել է Նայիմը:

«Թալիբան»-ը քանիցս հանդես է եկել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նկատմամբ պահանջով՝ մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել Աֆղանստանից իր զորակազմի տարհանումը: Միեւնույն ժամանակ թալիբները վերահսկում են երկրի ողջ տարածքը, բացի «Փանջշերի նահանգից, որտեղ «Հյուսիսային դաշինքի» դրոշների ներքո դիմադրություն է հայտարարվել նրանց կողմից, ովքեր հրաժարվում են ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular