Հայաստանի կառավարության ծրագրից բացակայում է Արցախը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի կառավարության հնգամյա ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Օրեր առաջ Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության՝ 2021-2026թթ. գործունեության ծրագիրը: Ծրագիրը, որը բաղկացած է վեց բաժիններից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում, ըստ նախաբանի, հիմնված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության վրա:
ՀՀ պատմության ընթացքում առաջին անգամ կառավարության ծրագրից բառացիորեն բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Այս փաստը, թերևս, անփութության կամ իշխանությունների ոչ կոմպետենտության հանգամանքով բացատրելն այլևս անհնար է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հստակ միտում ունի վեջ դնելու այդ եզրույթի կիրառմանը, և «Արցախի Հանրապետություն» եզրույթից զարհուրում է նույնքան, որքան «կապիտուլյանտ» և «հողատու» բառերից։
Տառ անգամ չկա արցախյան 44-օրյա պատերազմում թշնամական պետություններին միջազգային պատասխանատվության կանչելու մասին։ Ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է արձանագրում․ «Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաև մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող (Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներև այլն)»։ «Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»,- արձանագրել է Աշոտյանը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից և այժմ ամեն ինչ անում է հայկական երկրորդ պետությունը մոռացության մատնելու համար։
Լևոն Առաքելյան