ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կառավարության ծրագրից բացակայում է Արցախը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Օրեր առաջ Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության՝ 2021-2026թթ. գործունեության ծրագիրը: Ծրագիրը, որը բաղկացած է վեց բաժիններից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում, ըստ նախաբանի, հիմնված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության վրա:

ՀՀ պատմության ընթացքում առաջին անգամ կառավարության ծրագրից բառացիորեն բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Այս փաստը, թերևս, անփութության կամ իշխանությունների ոչ կոմպետենտության հանգամանքով բացատրելն այլևս անհնար է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հստակ միտում ունի վեջ դնելու այդ եզրույթի կիրառմանը, և «Արցախի Հանրապետություն» եզրույթից զարհուրում է նույնքան, որքան «կապիտուլյանտ» և «հողատու» բառերից։ 

Տառ անգամ չկա արցախյան 44-օրյա պատերազմում թշնամական պետություններին միջազգային պատասխանատվության կանչելու մասին։ Ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է արձանագրում․ «Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաև մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող (Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներև այլն)»։ «Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»,- արձանագրել է Աշոտյանը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից և այժմ ամեն ինչ անում է հայկական երկրորդ պետությունը մոռացության մատնելու համար։

Լևոն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular