««Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել է իրեն». Գինցբուրգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սպուտնիկ V» պատվաստանյութի կոնստրուկցիան այսօրվա դրությամբ լավագույնն ու բարձրարդյունավետն է COVID-19-ի դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ականդեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է հարցազրուցում:
«Երկու վեկտորային բաղադրիչներով պատվաստումն իրեն արդարացրել է: Բայց այստեղ խոսքը որևէ հատուկ կանխատեսման մասին չէ, այլ պարզապես արդեն առկա է փորձ, որն ստացվել է Էբոլայի դեմ նախորդ պատվաստանյութից և MERS-ի (Middle East respiratory syndrome-related coronavirus- մերձավորաարևելյան համախտանիշ, որը համավարակ է առաջացրել 2012-2013 թվականներին) դեմ պատվաստանյութից, որն ունեցել է մեր թիմը: Մեկ տարում «Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել է իրեն»,-հայտարարել է Գինցբուրգը:
Նա ընդգծել է, որ «Սպուտնիկ V»-ի ազդեցության վերաբերյալ իր կանխատեսումներն իրականացել են:
«Ապշեցուցիչ է, թե ինչպես է ամեն բան իրականանում: Այն ամենը, ինչի մասին մենք զեկուցել ենք ՌԴ նախագահին (Վլադիմիր Պուտինին), բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում: Եվ այն բանի հետ կապված ենթադրությունները, թե պատվաստանյութի այս կոնստրուկցիան այսօրվա դրությամբ կդառնա լավագույնն ու բարձրարդյունավետը, բոլորն իրականանում են»,-ճշտել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը:
Բացատրելով, թե ինչու են COVID-19-ի դեմ մյուս վեկտորային պատվաստանյութերը պակաս արդյունավետ, քան «Սպուտնիկ V»-ն, Գինցբուրգը նշել է, որ այնտեղ չկան օժանդակ տարրեր»:
«Դե չեմ Էլ վախենա ենթադրել, որ բաղադրիչների մաքրման աստիճանը, որոնք մեր երկրում օգտագործում են «Սպուտնիկ V»-ի համար, գերազանցում է այն մաքրման տեխնոլոգիան, որն օգտագործում են վեկտորային պատվաստանյութեր պատրաստող ոչ մեր երկրի արտադրողները»,-նշել է ակադեմիկոսը: