ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել է իրեն». Գինցբուրգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կոնստրուկցիան այսօրվա դրությամբ լավագույնն ու բարձրարդյունավետն է COVID-19-ի դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ականդեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է հարցազրուցում:

«Երկու վեկտորային բաղադրիչներով պատվաստումն իրեն արդարացրել է: Բայց այստեղ խոսքը որևէ հատուկ կանխատեսման մասին չէ, այլ պարզապես արդեն առկա է փորձ, որն ստացվել է Էբոլայի դեմ նախորդ պատվաստանյութից և MERS-ի (Middle East respiratory syndrome-related coronavirus- մերձավորաարևելյան համախտանիշ, որը համավարակ է առաջացրել 2012-2013 թվականներին) դեմ պատվաստանյութից, որն ունեցել է մեր թիմը: Մեկ տարում «Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել է իրեն»,-հայտարարել է Գինցբուրգը:

Նա ընդգծել է, որ «Սպուտնիկ V»-ի ազդեցության վերաբերյալ իր կանխատեսումներն իրականացել են:

«Ապշեցուցիչ է, թե ինչպես է ամեն բան իրականանում: Այն ամենը, ինչի մասին մենք զեկուցել ենք ՌԴ նախագահին (Վլադիմիր Պուտինին), բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում: Եվ այն բանի հետ կապված ենթադրությունները, թե պատվաստանյութի այս կոնստրուկցիան այսօրվա դրությամբ կդառնա լավագույնն ու բարձրարդյունավետը, բոլորն իրականանում են»,-ճշտել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը:

Բացատրելով, թե ինչու են COVID-19-ի դեմ մյուս վեկտորային պատվաստանյութերը պակաս արդյունավետ, քան «Սպուտնիկ V»-ն, Գինցբուրգը նշել է, որ այնտեղ չկան օժանդակ տարրեր»:

«Դե չեմ Էլ վախենա ենթադրել, որ բաղադրիչների մաքրման աստիճանը, որոնք մեր երկրում օգտագործում են «Սպուտնիկ V»-ի համար, գերազանցում է այն մաքրման տեխնոլոգիան, որն օգտագործում են վեկտորային պատվաստանյութեր պատրաստող ոչ մեր երկրի արտադրողները»,-նշել է ակադեմիկոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular