Ծանոթ ու միարժամանակ անհայտ… պինբոլ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրահային տիպի հայտնի խաղերից մեկը, ինչպես սեղանի, այնպես էլ համակարգչային խաղի ձևաչափով պինբոլն է: Այն խաղալու համար հարկավոր է իմանալ անհրաժեշտ կանոններն ու առաջադրանքները: Ինչպես և շատ այլ սրահային խաղերի դեպքում այստեղ ևս գլխավորը առավելագույն միավորներ հավաքելն է: Դա անելու համար սեղանի խաղադաշտի վրա, որը հարմարավետության համար պատված է ապակով, հարկավոր է ֆլիպպերների՝ թաթիկանման հատուկ սարքերի օգնությամբ փոքրիկ մետաղական գնդակներ նետել: Գնդակները դաշտում տեղաշարժի ժամանակ ընկնում են թունելներ և այլ հատվածներ և սեղմում կոճակներ, որոնք էլ որոշակի միավորներ են ավելացնում միավորների ընդհանուր քանակին: Բայց խաղում կա նաև մեկ այլ նպատակ, որն է խաղալ ինչքան հնարավոր է երկար ժամանակ: Դա արվում է հատուկ լրացուցիչ գնդակների օգնությամբ կամ մեկ գնդակը երկար ժամանակ խաղադաշտում պահելով: Այս կերպ խաղացողները կարող են ձեռք բերել լրացուցիչ անվճար «replay» խաղ: Պինբոլ խաղի պատմությունը սկսվել է Ֆրանսիայի լեգենդար թագավոր Լյուդովիկոս 14-րդի օրոք: Հենց նրան է հաջողվել Ֆրանսիան դարձնել ամենաազդեցիկ երկիրը Եվրոպայում, և ստանալ իր «Մեծ» թագավոր մականունը: Լյուդովիկոս 14-րդի ժամանակակիցներից մեկն էլ հենց ստեղծել է պինբոլը, սակայն ցավոք այդ գյուտարարի անունը մնացել է անհայտ: Նրա մոտ միտք է առաջացել բիլիարդի սեղանը փոքրացնել և դրա վրա քորոցներ խրելով խոչընդոտներ ստեղծել: Կիի օգնությամբ խաղացողները գնդակն ուղղելիս են եղել դեպի այդ խոչընդոտները, որոնցից էլ հետհարվածով ընկել այս կամ այն գրպանը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի արժեք է ունեցել: Ընդ որում հարվածի ճշգրտությունը կարելի էր հաշվարկել իմանալով, թե ինչ անկյան տակ պետք է ուղղել հարվածը, ինչը սակայն ունակ էին անել միայն մասնագետները: Այս զվարճանքն արագորեն է հանրաճանաչ դարձել: Այսպիսով, 1777 թվականին Փարիզի արվարձանում գտնվող Շատո դե Բագատել ամրոցում տեղի է ունեցել թագավորի հերթական ընդունելությունը, որին նա իր հյուրերին առաջարկել է զվարճանք այդ նոր խաղի տեսքով: Բոլորը սկսել են այն խաղալ մեծ ոգևորությամբ և հաճույքով: Հետո թագավորի եղբայրը առաջարկել է այդ նոր խաղը անվանել «բագատել» ի պատիվ իրենց ամրոցի, որը բառացիորեն թարգմանվում է որպես «մանրուք»: Շատ կարճ ժամանակում խաղը տարածում է ստացել ֆրանսիայում, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է նաև ամբողջ աշխարհում: Դրանից հետո մոտ մեկ հարյուրամակ անց պինբոլ խաղը անցել է իր զարգացման նոր փուլ: Բրիտանացի գյուտարար Մոնտագյու Ռեդգրեյվը, որը Ամերիկա էր տեղափոխվել 1896 թվականին, հիմնում է բագատելի համար խաղային հատուկ սեղաններ պատրաստելող ընկերություն: Երկու տարի անց նա ստանում է «Improvements In Bagatelle» արտոնագիրը («բագատելի նորամուծություններ»): Նորամուծությունները բաղկացած են եղել մի քանի տեխնիկական փոփոխություններից. Գնդակների գրպանները փոխարինվել են զսպանակ-բամպերներով, իսկ կիին փոխարինել է զսպանակ-մխոցը (գնդակ կրակող): Զսպանակ-մխոցի օգնությամբ գնդակը արձակվել է թեք խաղադաշտ, ինչը շատ ավելի հարմար է եղել, քան նախկինում: Բացի դա փոքրացվել է խաղադաշտի չափը և վերին վահանակի վրա տեղադրվել է միավորների հաշվիչ: Այս բոլոր փոփոխություններից հետո խաղը ստացել է իր նոր ներկայումս հայտնի անվանումը՝ պինբոլ: Այսպիսով, ստացվում է, որ պինբոլի ծննդյան պաշտոնական տարին 1871 թվականն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը