ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… պինբոլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրահային տիպի հայտնի խաղերից մեկը, ինչպես սեղանի, այնպես էլ համակարգչային խաղի ձևաչափով պինբոլն է: Այն խաղալու համար հարկավոր է իմանալ անհրաժեշտ կանոններն ու առաջադրանքները: Ինչպես և շատ այլ սրահային խաղերի դեպքում այստեղ ևս գլխավորը առավելագույն միավորներ հավաքելն է: Դա անելու համար սեղանի խաղադաշտի վրա, որը հարմարավետության համար պատված է ապակով, հարկավոր է ֆլիպպերների՝ թաթիկանման հատուկ սարքերի օգնությամբ փոքրիկ մետաղական գնդակներ նետել: Գնդակները դաշտում տեղաշարժի ժամանակ  ընկնում են թունելներ և այլ հատվածներ և սեղմում կոճակներ, որոնք էլ որոշակի միավորներ են ավելացնում միավորների ընդհանուր քանակին: Բայց խաղում կա նաև մեկ այլ նպատակ, որն է խաղալ ինչքան հնարավոր է երկար ժամանակ: Դա արվում է հատուկ լրացուցիչ գնդակների օգնությամբ կամ մեկ գնդակը երկար ժամանակ խաղադաշտում պահելով: Այս կերպ խաղացողները կարող են ձեռք բերել լրացուցիչ անվճար «replay» խաղ: Պինբոլ խաղի պատմությունը սկսվել է Ֆրանսիայի լեգենդար թագավոր Լյուդովիկոս 14-րդի օրոք: Հենց նրան է հաջողվել Ֆրանսիան դարձնել ամենաազդեցիկ երկիրը Եվրոպայում, և ստանալ իր «Մեծ» թագավոր մականունը: Լյուդովիկոս 14-րդի ժամանակակիցներից մեկն էլ հենց ստեղծել է պինբոլը, սակայն ցավոք այդ գյուտարարի անունը մնացել է անհայտ: Նրա մոտ միտք է առաջացել բիլիարդի սեղանը փոքրացնել և դրա վրա քորոցներ խրելով խոչընդոտներ ստեղծել: Կիի օգնությամբ խաղացողները գնդակն ուղղելիս են եղել դեպի այդ խոչընդոտները, որոնցից էլ հետհարվածով ընկել այս կամ այն գրպանը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի արժեք է ունեցել: Ընդ որում հարվածի ճշգրտությունը կարելի էր հաշվարկել իմանալով, թե ինչ անկյան տակ պետք է ուղղել հարվածը, ինչը սակայն ունակ էին անել միայն մասնագետները: Այս զվարճանքն արագորեն է հանրաճանաչ դարձել: Այսպիսով, 1777 թվականին Փարիզի արվարձանում գտնվող Շատո դե Բագատել ամրոցում տեղի է ունեցել թագավորի հերթական ընդունելությունը, որին նա իր հյուրերին առաջարկել է զվարճանք այդ նոր խաղի տեսքով: Բոլորը սկսել են այն խաղալ մեծ ոգևորությամբ և հաճույքով: Հետո թագավորի եղբայրը առաջարկել է այդ նոր խաղը անվանել «բագատել» ի պատիվ իրենց ամրոցի, որը բառացիորեն թարգմանվում է որպես «մանրուք»: Շատ կարճ ժամանակում խաղը տարածում է ստացել ֆրանսիայում, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է նաև ամբողջ աշխարհում: Դրանից հետո մոտ մեկ հարյուրամակ անց պինբոլ խաղը անցել է իր զարգացման նոր  փուլ: Բրիտանացի գյուտարար Մոնտագյու Ռեդգրեյվը, որը Ամերիկա էր տեղափոխվել 1896 թվականին, հիմնում է բագատելի համար խաղային հատուկ սեղաններ պատրաստելող ընկերություն: Երկու տարի անց նա ստանում է «Improvements In Bagatelle» արտոնագիրը («բագատելի նորամուծություններ»): Նորամուծությունները բաղկացած են եղել մի քանի տեխնիկական փոփոխություններից. Գնդակների գրպանները փոխարինվել են զսպանակ-բամպերներով, իսկ կիին փոխարինել է զսպանակ-մխոցը (գնդակ կրակող): Զսպանակ-մխոցի օգնությամբ գնդակը արձակվել է թեք խաղադաշտ, ինչը շատ ավելի հարմար է եղել, քան նախկինում: Բացի դա փոքրացվել է  խաղադաշտի չափը  և վերին վահանակի վրա տեղադրվել է միավորների հաշվիչ: Այս բոլոր փոփոխություններից հետո խաղը ստացել է իր նոր ներկայումս հայտնի անվանումը՝ պինբոլ: Այսպիսով, ստացվում է, որ պինբոլի ծննդյան պաշտոնական տարին 1871 թվականն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular