Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք լիտավր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիտավրը հարվածային ընտանիքի երաժշտական գործիք է: Այն բաղկացած է մետաղական կաթսայանման 2-ից 7 թմբուկներից: Կաթսայի տեսքով թմբուկների բաց հատվածը ծածկված է կաշվով, երբեմն օգտագործվում է պլաստմասե ներդիր: Լիտավրի կորպուսը հիմնականում պատրաստված է լինում պղնձից, ավելի հազվադեպ արծաթից կամ ալյումինիումից:
Լիտավրն ամենահին երաժշտական գործիքներից է: Դրանք ակտիվորեն օգտագործվել են հին հույների կողմից մարտերի ընթացքում: Հրեաների շրջանում կրոնական ծեսերն են ուղեկցվել կաթսայաձև այդ երաժշտական գործիքի ձայներով: Կաթսաների նման թմբուկներ հայտնաբերվել են նաև Միջագետքում: «Luna Pejenga»-ն, որը ունի 1,86 մետր բարձրություն և 1,6 մետր տրամագիծ, մեծ չափսերի հնագույն բրոնզե թմբուկ է, և որը կարելի է համարել լիտավրի նախատիպը: Այդ երաժշտական գործիքը մոտ 2300 տարեկան է:
Ենթադրվում է, որ լիտավրի նախատիպեր են եղել արաբական նագարները: Դրանք փոքրիկ հարվածային գործիքներ էին, որոնք օգտագործվում էին ռազմական արարողությունների ժամանակ: Նագարների տրամագիծը 20 սմ-ից մի փոքր ավելի էր և այն կախված էր լինում գոտուց: 13-րդ դարում այդ հնագույն երաժշտական գործիքը մտել է Եվրոպա: Ենթադրվում է, որ այն բերել են խաչակիրները կամ սարացինները:
Եվրոպայում միջնադարում լիտավրները սկսել են նմանվել ներկայիս ժամանակակից լիտավրներին, դրանք օգտագործել են զինվորականները ռազմական գործողությունների ժամանակ հեծելազորին ուղղորդելու և վերահսկելու համար: Պրեպոտորիուսը իր 1619 թվականին գրած գրքում այդ գործիքը հիշատակում է «ungeheure Rumpelfasser» անվան տակ: Հետագայում լիտավրի կառուցվածքում
փոփոխություններ են եղել: Որպես թմբուկի ներդիրների թաղանթի նյութ օգտագործվող կաշվին հետագայում սկսել են փոխարինել նաև պլաստմասով: Թաղանթը սկսել են ամրացնել պտուտակներով օղակով, որի շնորհիվ հնարավոր է եղել գործիքի ձայնը կարգավորել: Գործիքը լրացվել է ոտնակներով, սեղմելով դրանք հնարավոր է դարձել տեմպ հաղորդել երաժշտությանը: Նվագի ընթացքում մարդիկ օգտագործել են փայտից, եղեգից, մետաղից պատրաստված ձողեր, որոնք պատվել են հատուկ նյութերով: Բացի այդ, հարվածային ձողերը հագեցվել են կաշվե, կաուչուկե, քաթանե կամ այլ նյութերի ծայրակալներով: Ժnան-Բատիստ Լուլին եղել է այն առաջին կոմպոզիտորներից մեկը, որը իր ստեղծագործություններում մտցրել է լիտավրը: Ավելի ուշ, Յոհան Սեբաստիան Բախը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Հեկտոր Բեռլիոզն իրենց ստեղծագործություններում մասեր են գրել լիտավրի համար: Նվագախմբում նվագելու համար 2-4 թմբուկանի լիտավրը հաճախ բավական է լինում: Իսկ ահա Գրուբերի «Charivari» եզակի երաժշտությունը պահանջում է 16 թմբուկային լիտավր: Լիտավր երաժշտական գործիքը ներկայումս էլ սիրված է երաժշտության բազմազան ժանրերում` դասական, փոփ, ջազ, նեոֆոլկ և այլն: Ներկայումս ժամանակակից երաժշտությունում կան լիտավրները տեղադրելու գերմանական և ամերիկյան եղանակներ: Գերմանական տարբերակում խոշոր թմբուկը լինում է աջ կողմում, իսկ ամերիկյան տարբերակում հակառակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը