ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք լիտավր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիտավրը հարվածային ընտանիքի երաժշտական ​​գործիք է: Այն բաղկացած է մետաղական  կաթսայանման  2-ից 7 թմբուկներից: Կաթսայի տեսքով թմբուկների բաց հատվածը ծածկված է կաշվով, երբեմն օգտագործվում է պլաստմասե ներդիր: Լիտավրի կորպուսը հիմնականում պատրաստված է լինում պղնձից, ավելի հազվադեպ արծաթից կամ ալյումինիումից: 

Լիտավրն ամենահին երաժշտական ​​գործիքներից է: Դրանք ակտիվորեն օգտագործվել են հին հույների կողմից մարտերի ընթացքում: Հրեաների շրջանում կրոնական ծեսերն են ուղեկցվել կաթսայաձև այդ երաժշտական գործիքի ձայներով: Կաթսաների նման թմբուկներ հայտնաբերվել են նաև Միջագետքում: «Luna Pejenga»-ն, որը ունի 1,86 մետր բարձրություն և 1,6 մետր տրամագիծ, մեծ չափսերի հնագույն բրոնզե թմբուկ է, և որը  կարելի է համարել լիտավրի նախատիպը: Այդ երաժշտական գործիքը մոտ 2300 տարեկան է:

Ենթադրվում է, որ լիտավրի նախատիպեր են եղել արաբական նագարները: Դրանք փոքրիկ հարվածային գործիքներ էին, որոնք օգտագործվում էին ռազմական արարողությունների ժամանակ: Նագարների տրամագիծը 20 սմ-ից մի փոքր ավելի էր և այն կախված էր լինում գոտուց: 13-րդ դարում այդ հնագույն երաժշտական գործիքը մտել է Եվրոպա: Ենթադրվում է, որ այն բերել են խաչակիրները կամ սարացինները:

Եվրոպայում միջնադարում լիտավրները  սկսել են նմանվել ներկայիս ժամանակակից լիտավրներին, դրանք օգտագործել են զինվորականները ռազմական գործողությունների ժամանակ հեծելազորին ուղղորդելու և վերահսկելու համար: Պրեպոտորիուսը իր 1619 թվականին գրած գրքում այդ գործիքը հիշատակում է «ungeheure Rumpelfasser» անվան տակ: Հետագայում լիտավրի կառուցվածքում 

փոփոխություններ են եղել: Որպես թմբուկի ներդիրների թաղանթի նյութ օգտագործվող կաշվին հետագայում սկսել են փոխարինել նաև պլաստմասով: Թաղանթը սկսել են ամրացնել պտուտակներով օղակով, որի շնորհիվ հնարավոր է եղել գործիքի ձայնը կարգավորել: Գործիքը լրացվել է ոտնակներով, սեղմելով դրանք հնարավոր է դարձել տեմպ հաղորդել երաժշտությանը: Նվագի ընթացքում մարդիկ օգտագործել են փայտից, եղեգից, մետաղից պատրաստված ձողեր, որոնք պատվել են հատուկ նյութերով: Բացի այդ, հարվածային ձողերը հագեցվել են կաշվե, կաուչուկե, քաթանե կամ այլ նյութերի ծայրակալներով: Ժnան-Բատիստ Լուլին եղել է այն առաջին կոմպոզիտորներից մեկը, որը իր ստեղծագործություններում մտցրել է լիտավրը: Ավելի ուշ, Յոհան Սեբաստիան Բախը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Հեկտոր Բեռլիոզն  իրենց ստեղծագործություններում մասեր են գրել լիտավրի համար: Նվագախմբում նվագելու համար  2-4 թմբուկանի լիտավրը հաճախ բավական է լինում: Իսկ ահա Գրուբերի «Charivari» եզակի երաժշտությունը պահանջում է 16 թմբուկային լիտավր: Լիտավր երաժշտական գործիքը ներկայումս էլ սիրված է երաժշտության բազմազան ժանրերում` դասական, փոփ, ջազ, նեոֆոլկ և այլն: Ներկայումս ժամանակակից երաժշտությունում կան լիտավրները տեղադրելու գերմանական և ամերիկյան եղանակներ: Գերմանական տարբերակում խոշոր թմբուկը լինում է աջ կողմում, իսկ ամերիկյան տարբերակում հակառակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular