Հայաստան. աբսուրդի ռուսական թատրոնից հրատապ փախուստի որոնումների մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆecho.msk.ru-ն գրում է, որ հայկական ԶԼՄ -ները սահմանին սրացման պատճառներն են փնտրում. «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից հետո փոխել է երկրի ուղղվածությունը առանցքային պաշտոններում նշանակելով ռուսաֆոբներին»: Այսինքն ստացվում է, որ ընդդիմության կողմից «սորոսիկ» մականունը ստացած վարչապետը մինչև ընտրությունները հավատարիմ է եղել ռուսամետ ուղղվածությանը:
Երևանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները ընդդիմադիր և ռուսամետ են, իսկ տրամաբանական անհամապատասխանության տրված օրինակը գործնականում բնորոշ է նրանց: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում զինադադարի եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո գաղափարական կառույցների ներդաշնակությունը փլուզվել է բոլորի աչքի առաջ: Նույնիսկ իշխանություններին քննադատող հասարակությունը տարակուսած է, թե ի՞նչն է ընդդիմությանը թույլ տալիս եռակողմ հայտարարությունը համարել «Փաշինյանի դավաճանություն», և միևնույն ժամանակ հայտարարել այդ փաստաթղթին ամբողջական հավատարմություն մասին և ի հաստատումն դրա անկեղծորեն շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին դրա հեղինակության համար: Կամ, օրինակ, երախտագիտություն հայտնել Ռուսաստանին և նույն երախտագիտությունը չհայտնել Թուրքիային: Չէ ո՞ր ըստ նախարար Շոյգուի Լեռնային Ղարաբաղում «Թուրքիայի հետ համատեղ իրականացվել է համալիր գործողություն»: Այս ամենի արդյունքում խորհրդարանի ընտրություններում հաշիվը դարձել է «72 - 35» հօգուտ Փաշինյանի:
Արդեն ընտրությունների նախօրեին անորոշության գուշակություններ էին հյուսվում զանգվածների մեջ: Ըստ երևույթին, դա այդպես էր: Իդեալականորեն գիտակցելով գաղափարական մակարդակով Երևանի և Բաքվի աթոռներին նստելու անհնարինությունը, Մոսկվան հիմնվելով Փաշինյանի և նրա ընկերակիցների իշխանությունից չբաժանվելու հաստատակամ ցանկության վրա պրագմատիկ կերպով ընտրեց հայաստանյան ընտրությունները, իհարկե, նրանց ռևանշը լրիվ բացառելու հանձնառության դիմաց: Արդյունքում Ռուսաստանի Կովկասից անհապաղ հեռացումը կանխելու խնդիրն ավարտված է, սակայն նման ձգձգումը ակնհայտորեն կարճատև է: Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսամետ ընդդիմությանը, ապա աբսուրդի սահմաններից այն կողմ անցնելով նա մեծ կորուստներ կրեց: Արդյունքում, «ռուսամետ» խորհրդարանական հատվածում, հանուն ինքնապահպանման, սկսվեց Ռուսաստանի անունը չտալու միտում, մոռացվում է դարավոր բարեկամության և նույնիսկ Պուտինը: Նրանք չեն համարձակվում ուղղակիորեն քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը: Այն, ինչ կատարվում է ցույց է տալիս, որ անհնար է լավ խոսել Ռուսաստանի մասին, բայց վատ խոսելն էլ ավելի թանկ է նստում, սակայն մյուս կողմից էլ ընդհանրապես անհնար է դրա մասին չխոսելը: Արդյունքում տեղական դիսկուրսից ամբողջությամբ վերացել է Ռուսաստանը դրական ենթատեքստում:
Կրեմլի Անդրկովկասում ղարաբաղյան ձախողման շնորհիվ Հայաստանը, քան երբևէ, ավելի մոտ է Ռուսաստանը բացառելու տարբերակին: Երբ նախարար Լավրովը բողոքում է «Արևմուտքի կողմից Անդրկովկասում իր և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու եղբայրական ժողովուրդների պարտադրումից», նա մոռանում է, որ այդ դեպքում Արևմուտքը ոչ միայն Ֆրանսիան կամ ԱՄՆ -ն է, այլ նաև բարեկամ Թուրքիան: Ռուսաստանի համար շրջանակը փակվում է, և գործնականում դրա դեմ բողոքող չկա: Հասկանալի է, որ հիմնական կովկասյան սրացումը դեռ առջևում է, և ռիսկերը առնվազը հավասար չափով կվերաբերեն և Հայաստանին և Ռուսաստանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը