ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. աբսուրդի ռուսական թատրոնից հրատապ փախուստի որոնումների մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

echo.msk.ru-ն գրում է, որ հայկական ԶԼՄ -ները սահմանին սրացման պատճառներն են փնտրում. «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից հետո փոխել է երկրի ուղղվածությունը առանցքային պաշտոններում նշանակելով ռուսաֆոբներին»: Այսինքն ստացվում է, որ ընդդիմության կողմից «սորոսիկ» մականունը ստացած վարչապետը մինչև ընտրությունները հավատարիմ է եղել ռուսամետ ուղղվածությանը:

Երևանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները ընդդիմադիր և ռուսամետ են, իսկ տրամաբանական անհամապատասխանության տրված օրինակը գործնականում բնորոշ է նրանց: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում զինադադարի եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո գաղափարական կառույցների ներդաշնակությունը փլուզվել է բոլորի աչքի առաջ: Նույնիսկ իշխանություններին քննադատող հասարակությունը տարակուսած է, թե ի՞նչն է ընդդիմությանը թույլ տալիս եռակողմ հայտարարությունը համարել «Փաշինյանի դավաճանություն», և միևնույն ժամանակ հայտարարել այդ փաստաթղթին ամբողջական հավատարմություն մասին և ի հաստատումն դրա անկեղծորեն շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին դրա հեղինակության համար: Կամ, օրինակ, երախտագիտություն հայտնել Ռուսաստանին և նույն երախտագիտությունը չհայտնել Թուրքիային: Չէ ո՞ր ըստ նախարար Շոյգուի Լեռնային Ղարաբաղում «Թուրքիայի հետ համատեղ իրականացվել է համալիր գործողություն»: Այս ամենի արդյունքում խորհրդարանի ընտրություններում հաշիվը դարձել է «72 - 35»  հօգուտ Փաշինյանի:

Արդեն ընտրությունների նախօրեին անորոշության գուշակություններ էին հյուսվում զանգվածների մեջ: Ըստ երևույթին, դա այդպես էր: Իդեալականորեն գիտակցելով գաղափարական մակարդակով Երևանի և Բաքվի աթոռներին նստելու անհնարինությունը, Մոսկվան հիմնվելով Փաշինյանի և նրա ընկերակիցների իշխանությունից չբաժանվելու հաստատակամ ցանկության վրա պրագմատիկ կերպով ընտրեց հայաստանյան ընտրությունները, իհարկե, նրանց ռևանշը լրիվ  բացառելու հանձնառության դիմաց: Արդյունքում Ռուսաստանի Կովկասից անհապաղ հեռացումը կանխելու խնդիրն ավարտված է, սակայն նման ձգձգումը ակնհայտորեն կարճատև է: Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսամետ ընդդիմությանը, ապա աբսուրդի սահմաններից այն կողմ անցնելով նա մեծ կորուստներ կրեց: Արդյունքում, «ռուսամետ» խորհրդարանական հատվածում, հանուն ինքնապահպանման, սկսվեց Ռուսաստանի անունը չտալու միտում, մոռացվում է դարավոր բարեկամության և նույնիսկ Պուտինը: Նրանք չեն համարձակվում ուղղակիորեն քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը: Այն, ինչ կատարվում է ցույց է տալիս, որ անհնար է լավ խոսել Ռուսաստանի մասին, բայց վատ խոսելն էլ ավելի թանկ է նստում, սակայն մյուս կողմից էլ ընդհանրապես անհնար է դրա մասին  չխոսելը: Արդյունքում տեղական դիսկուրսից ամբողջությամբ վերացել է Ռուսաստանը դրական ենթատեքստում:

Կրեմլի Անդրկովկասում ղարաբաղյան ձախողման շնորհիվ Հայաստանը, քան երբևէ, ավելի մոտ է Ռուսաստանը բացառելու տարբերակին: Երբ նախարար Լավրովը բողոքում է «Արևմուտքի կողմից Անդրկովկասում իր և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու եղբայրական ժողովուրդների պարտադրումից», նա մոռանում է, որ այդ դեպքում Արևմուտքը ոչ միայն Ֆրանսիան կամ ԱՄՆ -ն է, այլ նաև բարեկամ Թուրքիան: Ռուսաստանի համար շրջանակը փակվում է, և գործնականում դրա դեմ բողոքող չկա: Հասկանալի է, որ հիմնական կովկասյան սրացումը դեռ առջևում է, և ռիսկերը առնվազը հավասար չափով կվերաբերեն և Հայաստանին և Ռուսաստանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular