Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղատուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չնայած այն հանգամանքին, որ շատերը խաղատան՝ կազինոյի, առաջացումը կապում են 20-րդ դարի ամերիկյան մաֆիայի բիզնեսի հետ, դրանց պատմությունը շատ հին է: Դրամախաղը, զառերն ու թղթախաղերը հիշատակվել են շատ ժողովուրդների և մշակույթների մեջ հարյուրավոր տարիներ առաջ: Որոշ պատմաբաններ կարծում են, որ խաղամոլությունը սկսվել է մ.թ.ա 2300 թվականից Չինաստանում: Մյուսները պնդում են, որ անգամ  հին եգիպտացիների դամբարաններում են հայտնաբերվել ժամանակակից զառերի նման զառեր և դրանք նախատեսված են եղել մոլախաղերի համար: Մյուսները բերում են Հռոմեական կայսրության օրինակը, երբ գլադիատորների մարտերը և կառքերի մրցավազքերը նպաստել են տոտալիզատորների առաջացմանը: Եվրոպայում առաջին խաղատներից մեկը եղել է Ridotto հաստատությունը, որը բացվել է 1638 թվականին Իտալիայում: Այն տեղակայված է եղել Վենետիկյան Սուրբ Մովսես եկեղեցու ձախ կողմում և նպատակ է ունեցել տարեկան գարնանային տոնակատարությունների ժամանակ վերահսկել խաղային ժամանցը: Խաղատունն առանձնանացել է բարձր գներով և այցելուների խիստ ընտրությամբ, միայն ազնվական հասարակությունն է իրավունք ունեցել ներս մտնել: Խաղատան պատմությունը հետագայում շարունակվել է Ֆրանսիայում, երբ կարդինալ Մազարինի հրամանագրով բացվել է խաղատուն, որի տված օգուտը մտել է թագավորական գանձարան: Հետո հայտնվել է պտտախաղը և 18-րդ դարի սկզբին ամբողջ Եվրոպայում են բացվել խաղային հաստատություններ: Ազնվականները չեն հապաղել հսկայական կարողություններ մսխել այնտեղ: Շատ ընտանիքներ են կործանվել մոլախաղերի պատճառով: Այդ պատճառով էլ 19-րդ դարի վերջին եվրոպական կառավարությունները սկսել են արգելել խաղատները և փակել նման հաստատությունները: Միակ վայրը, որտեղ թույլատրվել է խաղալ, եղել է Մոնակոն իր հայտնի Մոնտե Կառլո խաղատնով:

Ամերիկայում 19-րդ դարի սկզբին է  բացվել առաջին խաղատունը: Ավելի ուշ սրահներ են բացվել Միացյալ Նահանգների շատ քաղաքներում, որտեղ այցելուներին հրավիրել են խաղալու: Մարդկանց մոտ խաղատներում ամենամեծ սերը առաջացրել է «Բլեկջեյկ», որը մեզ մոտ հայտնի է «Քսանմեկ» կամ «Point» անունով, և «Պոկեր» խաղերը: Խաղատները ԱՄՆ-ում ծաղկում են ապրել մինչև այն պահը, երբ կառավարման ղեկը ստանձնել է Էնդրյու Ջեքսոնը, ով արգելել է խաղամոլությունը երկրում: Խաղատները մի քանի տասնամյակ արգելվել են օրենքով, բացի Նեվադա և Նյու Ջերսի նահանգներից: Այսպես թե այնպես, կազինոները շարունակել են գոյություն ունենալ հնդկական ռեզերվացիաներում և Միսիսիպիի ջրերով նավարկող նավերում, իսկ խաղերի որոշակի տեսակներ ի վերջո, օրինականացվել են գրեթե յուրաքանչյուր նահանգում: Հետագայում ամենամեծ խաղատները կառուցվել են Վեգաս և Ատլանտիկ քաղաքներում: Ներկայումս դրանք ամբողջովին արգելված են միայն Յուտա նահանգում և Հավայան կղզիներում:

Ռուսաստանում խաղաթղթերը հայտնվել են 17-րդ դարում, բայց անմիջապես արգելվել են: Այդ ժամանակ մարդկանց խաղալու համար մտրակել են, մատները կոտրել, տուգանել և այլն: Հետագայում թղթախաղերը բաժանվել են թույլատրելիների և արգելվածների: Արգելվածները եղել են մոլեխաղերը:  Ռուսաստանում մոլեխաղերի ծաղկման շրջան է եղել 2000-ականների սկզբը, երբ ամբողջ երկրում խաղատների մեծ քանակություն է սկսել գործել: Բայց ընդամենը մի քանի տարի անց՝ 2009-ին, օրենք է ընդունվել, որը կարգավորել է խաղային բիզնեսը, և խաղատները փակվել են կամ տեղափոխվել օրինական խաղային գոտիներ:

Մեր օրերում առավել տարածված են դարձել առցանց խաղատները: Համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը շատ է նպաստել դրան: Այս տեսակի խաղամոլությունն ունի անհերքելի առավելություններ. նախ  ոչ ոք կարիք չունի որևէ տեղ գնալու խաղալու համար,  մեծ թվով մարդիկ կարող են միաժամանակ մասնակցել խաղին, և  իհարկե, այդպիսի բիզնեսի բացման ներդրումներն ու ծախսերը անհամեմատելի  փոքր են ՝ համեմատած սովորական խաղատան հետ: Բայց կան նաև թերություններ, որոնք հնարավոր չէ անտեսել, դրանք կապված են անձնական տվյալների անվտանգության խնդրի, կազմակերպիչների պարկեշտության, շահած գումարների ստացման ժամկետների և այլնի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTok
Самое популярное