Ղարաբաղում բերքահավաքը սկսվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, որոնք զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Այս պահին Մարդակերտի շրջանում՝ Սրխավենդ գյուղի մոտակայքում ցորենի բերքահավաք է: Ըստ կոմբայնավար Վիտալի Լազարյանի «բերքը հավաքելու համար անհրաժեշտ է ռուս խաղաղապահների օգնությունը»: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ զինծառայողները զննում են տարածքը պատերազմի ժամանակներից մնացած պայթուցիկ «գտածոների» համար և վերահսկում անվտանգությունը, եթե կողմերի սահմանազատման գծում աշխատանքներ են ընթանում:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը շեշտել է, որ շուտով Լեռնային Ղարաբաղում ցորենի բերքահավաքը գործնականում կավարտվի: Այդ պատճառով տեղի բնակիչներն արդեն դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն հաջորդ սեզոնի ժամանակ ցանքսային աշխատանքները չխափանելու և սերմնացրում կատարելու համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մեծ մասը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Եթե ավելի վաղ տարածաշրջանում հավաքված բերքի զգալի քանակն ուղարկվում էր Հայաստան, ապա այժմ բնակիչները խնդիր են դրել նախ և առաջ կերակրել իրենց և իրենց ընտանիքներին:
Ռուսաստանը, որպես Հայաստանի ավանդական դաշնակից, հասկանում է այդ խնդիրը, ուստի օգնում է դրա լուծմանը: Օրինակ, Ռուսաստանը ՄԱԿ-ի միջոցով միջոցներ է հատկացրել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար: Կարիքի մեջ գտնվողները կարող են ստանալ մինչև 1 միլիոն դրամ (մոտ 143 հազար ռուբլի): Միևնույն ժամանակ, առաջնությունը տրվում է նրանց, ովքեր ապրում են Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանային բնակավայրերում, որոնք պատերազմից առավել շատ են տուժել: