ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում բերքահավաքը սկսվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, որոնք զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Այս պահին Մարդակերտի շրջանում՝ Սրխավենդ գյուղի մոտակայքում ցորենի բերքահավաք է: Ըստ կոմբայնավար Վիտալի Լազարյանի «բերքը հավաքելու  համար անհրաժեշտ է ռուս խաղաղապահների օգնությունը»: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ զինծառայողները զննում են տարածքը պատերազմի ժամանակներից մնացած պայթուցիկ «գտածոների» համար և վերահսկում անվտանգությունը, եթե կողմերի սահմանազատման գծում աշխատանքներ են ընթանում:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը շեշտել է, որ շուտով Լեռնային Ղարաբաղում ցորենի բերքահավաքը գործնականում կավարտվի: Այդ պատճառով տեղի բնակիչներն արդեն դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն հաջորդ սեզոնի ժամանակ ցանքսային աշխատանքները չխափանելու և սերմնացրում կատարելու համար:

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մեծ մասը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Եթե ​​ավելի վաղ տարածաշրջանում հավաքված բերքի զգալի քանակն ուղարկվում էր Հայաստան, ապա այժմ բնակիչները խնդիր են դրել նախ և առաջ կերակրել իրենց և իրենց ընտանիքներին:

Ռուսաստանը, որպես Հայաստանի ավանդական դաշնակից, հասկանում է այդ խնդիրը, ուստի օգնում է դրա լուծմանը: Օրինակ, Ռուսաստանը ՄԱԿ-ի միջոցով միջոցներ է հատկացրել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար: Կարիքի մեջ գտնվողները կարող են ստանալ մինչև 1 միլիոն դրամ (մոտ 143 հազար ռուբլի): Միևնույն ժամանակ, առաջնությունը տրվում է նրանց, ովքեր ապրում են Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանային բնակավայրերում, որոնք պատերազմից առավել շատ են տուժել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular