Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ապուր է պատրաստում Մակրոնը Ալիևի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ  հյուրընկալելով Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկայում կայցելի Երևան: Դեսպանը հավելել է, որ «ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այդ այցը կազմակերպելու ուղղությամբ», և որ «դա կդառնա համագործակցության խորացման կարևոր խթան»: Ճիշտ է, միևնույն ժամանակ, դեսպանը շրջանցել է այն պատճառների հարցը, թե ինչո՞ւ ավելի վաղ (օրինակ, 2018 թվականին) Ֆրանսիայի նախագահը, որպես Ղարաբաղյան հակամարտության հավասարակշռությունը պահպանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ղեկավար, Կովկաս կատարած այցերի ընթացքում այցելելով Հայաստան, նմանապես այցելել է նաև Ադրբեջան:

Այս անգամ հայտարարվել է միայն Երևան Մակրոնի այցի մասին: Ինչպես գրում է L'OBS ֆրանսիական հրատարակությունը, ավելի վաղ «Փարիզը բառացիորեն ճղվում էր իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաև ընդհանուր առմամբ հայանպաստ վերաբերմունքի) և ադրբեջանական նավթադոլարների պորտֆելի միջև»: Հիմա Ֆրանսիան ընտրություն է կատարել և ղարաբաղյան վերջին պատերազմում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում իր կարգավիճակին, ցուցադրաբար իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի խորհրդարանի (սենատ) վերին պալատը ընդունել է բանաձև, որով փաստացի հրավիրել է Երևանին քաղաքական՝ ապագայում  ռազմական, դաշինք կնքել Փարիզի հետ: Միակարծությունը, որով Ֆրանսիայի տարբեր շրջանների և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները սատարել են այդ փաստաթղթին տպավորիչ է. կողմ են քվեարկել 305 սենատոր, ձեռնպահ  30-ը, և դեմ միայն 1-ը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ բանաձևը չունի օրենսդրական ուժ և ունի միայն առաջարկային բնույթ: Բայց ձևակերպումները որոշիչ և կտրուկ են: Սենատը հայտարարել է, որ «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակիցներին ռազմական գործողությունների արդյունքում գրավված այն տարածքներից, որոնք եղել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Ճիշտ է, գործադիր իշխանության պահանջով մերժել է վերջին կետը, որը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում. Փարիզը չի ճանաչում «ինքնահռչակ ԼՂՀ-ն»: Ըստ ամենայնի, հաշվի է առնվել նաև այն, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա կարծես թե Մակրոնը փորձում է շտկել իրավիճակը: Այդ կապակցությամբ փորձագետները նշում են երկու պատճառ, որոնք դրդում են Փարիզին ակտիվ քայլեր ձեռնարկել Կովկասի ուղղությամբ:

Առաջինը ունի ներքաղաքական արմատներ: Չնայած Ֆրանսիայում հայկական լոբբին այնքան ուժեղ չէ, որքան, օրինակ, Միացյալ Նահանգներում (որտեղ այն ինստիտուցիոնալ է պետական ​​մարմինների մակարդակով), հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը քաղաքական գործիչների վրա նշանակալի է, և Մակրոնը չի կարող հաշվի չառնել դա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեմից հեռանալուց հետո նախագահ Մակրոնը ավելի ակտիվ է ձգտելու դառնալ Միացյալ Եվրոպայի առաջնորդ:

Երկրորդ հերթին Փարիզը փորձում է իրեն հռչակել ազդեցիկ արտաքին դերակատար Անդրկովկասում, այսինքն անել այն, ինչից խուսափում էր նախկինում: Մակրոնը որոշել է խաղադրույք դնել Հայաստանի վրա: Ճիշտ է, Ֆրանսիայի նոր քաղաքականության ուրվագծերը դեռ ակնհայտ չեն, բայց նա փորձում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լանդշաֆտն իր շահերից բխող փոփոխությունների ենթարկելու համար: Այդ խաղը արժեք ունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համառորեն առաջ մղվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անխուսափելի որոշման գաղափարը, և այդ դիրքորոշումը բերվի առաջին պլան: Այդ դեպքում հնարավոր է արգելափակել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի շատ դրույթների իրականացումը, այլ նաև վերադառնալ տարածաշրջան: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հնարավոր է սկսել քննարկում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարգավիճակի մասին, այլ նաև փորձել նոսրացնել դրա «ռուսական կազմը»: Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Փաշինյանը առաջարկել էր ներդնել խաղաղապահ զորախմբի նոր ձևաչափ ռուսական զորախմբի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ: Քաղաքական և դիվանագիտական ​​մակարդակում «հակամարտության կարգավորման» նման  սխեմա առաջ քաշելը միանգամայն իրատեսական է:

Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ ռազմական սցենարը քիչ հավանական է: Բայց տեղական նշանակության նոր քաղաքական լարվածությունը ձեռնտու է Ֆրանսիային, եթե նա մտադիր է մտնել տարածաշրջան և հիմնավորվել այնտեղ: Հենց դրանում է, որ Բաքուն Փարիզի գործողություններում տեսնում է «ստոր դավադրություն»: Ինչպես գրում է Բաքվի տեղեկատվական կայքերից մեկը, «Հայաստանը քաջ գիտակցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման միակ հնարավորությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի փխրուն ռեժիմի խախտումը և ռազմական գործողությունների վերսկսումն է, որը պետք է ավարտվի նոր խաղաղության համաժողով և նոր միջնորդական մանդատների տրամադրմամբ»: Միևնույն ժամանակ, դժվար թե Փաշինյանը պատրաստվում է նոր պատերազմի, նրա համար արտաքին սպառնալիքները նվազագույնի են հասցված, չլուծված խնդիրները անհապաղ լուծում չեն պահանջում: Այս  գործընթացը դեռ միայն նոր է թափ հավաքում, և Ռուսաստանը  միայն ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին: Տեսնենք, թե ի՞նչ կառաջարկի Մակրոնը հայերին և արդյո՞ք նա կբացահայտի Ղարաբաղի վերաբերյալ «հավաքական Արևմուտքի ծրագիրը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталем
Самое популярное