Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ապուր է պատրաստում Մակրոնը Ալիևի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ  հյուրընկալելով Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկայում կայցելի Երևան: Դեսպանը հավելել է, որ «ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այդ այցը կազմակերպելու ուղղությամբ», և որ «դա կդառնա համագործակցության խորացման կարևոր խթան»: Ճիշտ է, միևնույն ժամանակ, դեսպանը շրջանցել է այն պատճառների հարցը, թե ինչո՞ւ ավելի վաղ (օրինակ, 2018 թվականին) Ֆրանսիայի նախագահը, որպես Ղարաբաղյան հակամարտության հավասարակշռությունը պահպանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ղեկավար, Կովկաս կատարած այցերի ընթացքում այցելելով Հայաստան, նմանապես այցելել է նաև Ադրբեջան:

Այս անգամ հայտարարվել է միայն Երևան Մակրոնի այցի մասին: Ինչպես գրում է L'OBS ֆրանսիական հրատարակությունը, ավելի վաղ «Փարիզը բառացիորեն ճղվում էր իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաև ընդհանուր առմամբ հայանպաստ վերաբերմունքի) և ադրբեջանական նավթադոլարների պորտֆելի միջև»: Հիմա Ֆրանսիան ընտրություն է կատարել և ղարաբաղյան վերջին պատերազմում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում իր կարգավիճակին, ցուցադրաբար իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի խորհրդարանի (սենատ) վերին պալատը ընդունել է բանաձև, որով փաստացի հրավիրել է Երևանին քաղաքական՝ ապագայում  ռազմական, դաշինք կնքել Փարիզի հետ: Միակարծությունը, որով Ֆրանսիայի տարբեր շրջանների և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները սատարել են այդ փաստաթղթին տպավորիչ է. կողմ են քվեարկել 305 սենատոր, ձեռնպահ  30-ը, և դեմ միայն 1-ը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ բանաձևը չունի օրենսդրական ուժ և ունի միայն առաջարկային բնույթ: Բայց ձևակերպումները որոշիչ և կտրուկ են: Սենատը հայտարարել է, որ «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակիցներին ռազմական գործողությունների արդյունքում գրավված այն տարածքներից, որոնք եղել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Ճիշտ է, գործադիր իշխանության պահանջով մերժել է վերջին կետը, որը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում. Փարիզը չի ճանաչում «ինքնահռչակ ԼՂՀ-ն»: Ըստ ամենայնի, հաշվի է առնվել նաև այն, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա կարծես թե Մակրոնը փորձում է շտկել իրավիճակը: Այդ կապակցությամբ փորձագետները նշում են երկու պատճառ, որոնք դրդում են Փարիզին ակտիվ քայլեր ձեռնարկել Կովկասի ուղղությամբ:

Առաջինը ունի ներքաղաքական արմատներ: Չնայած Ֆրանսիայում հայկական լոբբին այնքան ուժեղ չէ, որքան, օրինակ, Միացյալ Նահանգներում (որտեղ այն ինստիտուցիոնալ է պետական ​​մարմինների մակարդակով), հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը քաղաքական գործիչների վրա նշանակալի է, և Մակրոնը չի կարող հաշվի չառնել դա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեմից հեռանալուց հետո նախագահ Մակրոնը ավելի ակտիվ է ձգտելու դառնալ Միացյալ Եվրոպայի առաջնորդ:

Երկրորդ հերթին Փարիզը փորձում է իրեն հռչակել ազդեցիկ արտաքին դերակատար Անդրկովկասում, այսինքն անել այն, ինչից խուսափում էր նախկինում: Մակրոնը որոշել է խաղադրույք դնել Հայաստանի վրա: Ճիշտ է, Ֆրանսիայի նոր քաղաքականության ուրվագծերը դեռ ակնհայտ չեն, բայց նա փորձում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լանդշաֆտն իր շահերից բխող փոփոխությունների ենթարկելու համար: Այդ խաղը արժեք ունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համառորեն առաջ մղվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անխուսափելի որոշման գաղափարը, և այդ դիրքորոշումը բերվի առաջին պլան: Այդ դեպքում հնարավոր է արգելափակել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի շատ դրույթների իրականացումը, այլ նաև վերադառնալ տարածաշրջան: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հնարավոր է սկսել քննարկում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարգավիճակի մասին, այլ նաև փորձել նոսրացնել դրա «ռուսական կազմը»: Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Փաշինյանը առաջարկել էր ներդնել խաղաղապահ զորախմբի նոր ձևաչափ ռուսական զորախմբի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ: Քաղաքական և դիվանագիտական ​​մակարդակում «հակամարտության կարգավորման» նման  սխեմա առաջ քաշելը միանգամայն իրատեսական է:

Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ ռազմական սցենարը քիչ հավանական է: Բայց տեղական նշանակության նոր քաղաքական լարվածությունը ձեռնտու է Ֆրանսիային, եթե նա մտադիր է մտնել տարածաշրջան և հիմնավորվել այնտեղ: Հենց դրանում է, որ Բաքուն Փարիզի գործողություններում տեսնում է «ստոր դավադրություն»: Ինչպես գրում է Բաքվի տեղեկատվական կայքերից մեկը, «Հայաստանը քաջ գիտակցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման միակ հնարավորությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի փխրուն ռեժիմի խախտումը և ռազմական գործողությունների վերսկսումն է, որը պետք է ավարտվի նոր խաղաղության համաժողով և նոր միջնորդական մանդատների տրամադրմամբ»: Միևնույն ժամանակ, դժվար թե Փաշինյանը պատրաստվում է նոր պատերազմի, նրա համար արտաքին սպառնալիքները նվազագույնի են հասցված, չլուծված խնդիրները անհապաղ լուծում չեն պահանջում: Այս  գործընթացը դեռ միայն նոր է թափ հավաքում, և Ռուսաստանը  միայն ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին: Տեսնենք, թե ի՞նչ կառաջարկի Մակրոնը հայերին և արդյո՞ք նա կբացահայտի Ղարաբաղի վերաբերյալ «հավաքական Արևմուտքի ծրագիրը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբերՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել ՄարտիրոսյանՅուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Ամենադիտված