Էրդողանը հայտարարել է, որ ուրախալի լուր կհայտնի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի` հուլիսի 19-ին, ուրախալի լուր կհայտնի:
«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են», - ասել է Թուրքիայի առաջնորդը լրագրողներին ուրբաթօրյա աղոթքից հետո Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն:
Ըստ Թուրքիայի առաջնորդի` հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, կդառնա «խաղաղության ուղերձ» ինչպես կղզու բնակիչների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության համար:
Էրդողանն ասել է, որ Կիպրոս կատարելիք այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ երեքշաբթի, իրեն կուղեկցի մեծ պատվիրակություն: