ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը հայտարարել է, որ ուրախալի լուր կհայտնի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի` հուլիսի 19-ին, ուրախալի լուր կհայտնի:

«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտված են», - ասել է Թուրքիայի առաջնորդը լրագրողներին ուրբաթօրյա աղոթքից հետո Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն:

Ըստ Թուրքիայի առաջնորդի` հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, կդառնա «խաղաղության ուղերձ» ինչպես կղզու բնակիչների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության համար:

Էրդողանն ասել է, որ Կիպրոս կատարելիք այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ երեքշաբթի, իրեն կուղեկցի մեծ պատվիրակություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular