Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարությունը հրապարակել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն իմ թիմին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն բոլոր սպաներին, շարքայինին և ծառայողին»,- ասել է նա:
Ավակովի հրաժարականը կքննարկվի Ռադայում հուլիսի 15-ին: