ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարությունը հրապարակել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:

«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն իմ թիմին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն բոլոր սպաներին, շարքայինին և ծառայողին»,- ասել է նա:

Ավակովի հրաժարականը կքննարկվի Ռադայում հուլիսի 15-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular