Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ զարթուցիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր օրերում զարթուցիչը բավականին տարածված իր է: Այն ներկայումս ժամացույցների մեջ է, կենցաղային տեխնիկայում (վառարան, միկրոալիքային վառարան), ավտոմեքենաների մեջ և այլն: Բայց զարթուցիչի պատմությունը սկսվել է ընդամենը մի քանի դար առաջ: Բավականին երկար ժամանակ մարդիկ բազմիցս փորձել են ստեղծել այդպիսի մի սարք, որը կազդարարի նախատեսվող ժամանակը և նման սարք հաջողվել է ստեղծել միայն 19-րդ դարի կեսերին:
Այսպես կոչված «կրակային ժամացույց»-ները կարելի է համարել զարթուցիչի նախատիպերը: Դրանք հորինել են Հին Չինաստանում: Դրանք իրենից ներկայացնում են խեժով հագեցած թեփից պատրաստված փայտի երկար կտորներ: Այն տեղադրվել է հորիզոնական և որից կախված է եղել ծանրությամբ թել: Փայտի ծայրերից մեկը հրկիզվել է, ինչի պատճառով խեժով թեփը այրվել է և որոշակի պահին այրվել է թելը, ընկել է ծանրությունը միարժամանակ աղմուկ առաջացնելով:
Հին հույն փիլիսոփա Պլատոնը, որը ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում, հորինել է մի մեխանիզմ, որը ազդարարել է իր ուսանողներին դասախոսություններ սկսելու մասին: Իհարկե սա ավելի շուտ նման է դպրոցական զանգի քան զարթուցիչի, բայց այդ երկու սարքերն էլ ունեն գործողության նույն սկզբունքը՝ ազդարարել պահանջվող ժամանակը: Գյուտը բաղկացած է եղել երեք անոթներից, որոնք միմյանց հետ կապված են խողովակների միջոցով: Ջրով լցվել է առաջին տարողությունը, որտեղից ջուրը աստիճանաբար հոսել է երկրորդ տարողության մեջ, որտեղից էլ երրորդի մեջ, որը ունեցել է սուլիչի նման մի բան և ձայն է հանել որոշակի չափով լցվելուց հետո: Իտալացի նկարիչ ու գիտնական Լեոնարդո դա Վինչին նույնպես անմասն չի մնացել զարթուցիչ հայտնագործելուց: Նա հորինել է մի սարք, որը նույնպես կարելի է համարել զարթուցիչի նախատիպը: Այն բաղկացած է եղել երկու անոթներից: Ջուրը կաթիլ-կաթիլ կաթել է վերին անոթից դեպի ստորին անոթը, և լցվելով գործարկել է մի մեխանիզմ, որը բարձրացրել է քնած մարդու ոտքերը: Իհարկե այս բոլոր հայտնագործությունները եղել են ընդամենը զարթուցիչների նախատիպերը: Իսկ առաջին զարթուցիչը հորինել է Լևի Հաթչինսը 1787 թվականին: Նրա հորինվածքը եղել է արդեն մեխանիկական այնպիսի սարք, որոնց մենք սովոր ենք, բայց այդ զարթուցիչը զանգ է հնչեցրել միայն օրը մեկ անգամ առավոտյան ժամը չորսին: Զարթուցիչի գյուտի առաջին արտոնագիրը ստացել է ֆրանսիացի Անտուան Ռեդիերին 1847 թվականին: Ֆրանսիացու սարքը արդեն ունակ է եղել զանգ հնչեցնել ցանկացած ժամանակ: Ներկայումս կարելի է ասել, որ զարթուցիչը բառիս բուն իմաստով մտել է բջջային հեռախոսի մեջ: Եվ դա շատ հարմար է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը