ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ զարթուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր օրերում զարթուցիչը բավականին տարածված իր է: Այն ներկայումս ժամացույցների մեջ է, կենցաղային տեխնիկայում (վառարան, միկրոալիքային վառարան), ավտոմեքենաների մեջ և այլն: Բայց զարթուցիչի պատմությունը սկսվել է ընդամենը մի քանի դար առաջ: Բավականին երկար ժամանակ մարդիկ բազմիցս փորձել են ստեղծել այդպիսի մի սարք, որը կազդարարի նախատեսվող ժամանակը և նման սարք հաջողվել է ստեղծել միայն 19-րդ դարի կեսերին:

Այսպես կոչված «կրակային ժամացույց»-ները կարելի է համարել զարթուցիչի նախատիպերը: Դրանք հորինել են Հին Չինաստանում: Դրանք իրենից ներկայացնում են խեժով հագեցած թեփից պատրաստված փայտի երկար կտորներ: Այն տեղադրվել է հորիզոնական և որից կախված է եղել ծանրությամբ  թել: Փայտի ծայրերից մեկը հրկիզվել է, ինչի պատճառով խեժով թեփը այրվել է և որոշակի պահին այրվել է թելը, ընկել է ծանրությունը միարժամանակ աղմուկ առաջացնելով:

Հին հույն փիլիսոփա Պլատոնը, որը ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում, հորինել է մի մեխանիզմ, որը ազդարարել է իր ուսանողներին դասախոսություններ սկսելու մասին: Իհարկե սա ավելի շուտ նման է դպրոցական զանգի քան զարթուցիչի, բայց այդ երկու սարքերն էլ ունեն գործողության նույն սկզբունքը՝ ազդարարել պահանջվող ժամանակը: Գյուտը բաղկացած է եղել երեք անոթներից, որոնք միմյանց հետ կապված են խողովակների միջոցով: Ջրով լցվել է առաջին տարողությունը, որտեղից ջուրը աստիճանաբար հոսել է երկրորդ տարողության մեջ, որտեղից էլ երրորդի մեջ, որը ունեցել է սուլիչի նման մի բան և ձայն է հանել որոշակի չափով լցվելուց հետո: Իտալացի նկարիչ ու գիտնական Լեոնարդո դա Վինչին նույնպես անմասն չի մնացել զարթուցիչ հայտնագործելուց: Նա հորինել է մի սարք, որը նույնպես կարելի է համարել զարթուցիչի նախատիպը: Այն բաղկացած է եղել երկու անոթներից: Ջուրը կաթիլ-կաթիլ կաթել է վերին անոթից դեպի ստորին անոթը, և լցվելով գործարկել է մի մեխանիզմ, որը բարձրացրել է քնած մարդու ոտքերը: Իհարկե այս բոլոր հայտնագործությունները եղել են ընդամենը զարթուցիչների նախատիպերը: Իսկ առաջին զարթուցիչը հորինել է Լևի Հաթչինսը 1787 թվականին: Նրա հորինվածքը եղել է արդեն մեխանիկական այնպիսի սարք, որոնց մենք սովոր ենք, բայց այդ զարթուցիչը զանգ է հնչեցրել միայն  օրը մեկ անգամ առավոտյան ժամը չորսին: Զարթուցիչի գյուտի առաջին արտոնագիրը ստացել է ֆրանսիացի Անտուան Ռեդիերին 1847 թվականին: Ֆրանսիացու սարքը արդեն ունակ է եղել զանգ հնչեցնել ցանկացած ժամանակ: Ներկայումս կարելի է ասել, որ զարթուցիչը բառիս բուն իմաստով մտել է բջջային հեռախոսի մեջ: Եվ դա շատ հարմար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular