Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շիշ-աղյուս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄտածելով ձեր սեփական տունը կառուցելու մասին, առաջին հերթին մտածում եք, թե ինչ նյութ նախընտրեք: Ներկայումս կարելի է հոյակապ տուն կառուցել աղյուսից, փայտից, փրփրաբլոկից և այլնից : Իսկ երբևէ լսե՞լ եք շշե տների մասին: Խոսքը մասնավորապես ապակե շշերի մասին է: Հատուկ WOBO շիշ-աղյուսները, որոնցից կարելի է տուն կառուցել, արտադրել է իռլանդական Heineken գարեջրային ընկերությունը:
Ամեն ինչ սկսվել է 1960 թվականին, Երբ Ալֆրեդ Հայնեկենը, լինելով ընկերության սեփականատեր, ժամանել է Կարիբյան կղզիախմբի Կուրասաո կղզի ստուգելու իր գործարանը: Նա տհաճորեն զարմացել է տեսնելով, որ տեղի հրաշալի լողափերը լցված էին դատարկ գարեջրի շշերով: Ինչպես հետո է պարզվել, կղզում ապակե տարաների հավաքման և հանձնման համակարգ գոյություն չի ունեցել:
Ալֆրեդին նաև զարմացրել է այն, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում տեղաբնակները: Այդ չափազանց աղքատ մարդիկ չէին կարող ունենալ իրենց տունը, քանի որ այդ մեկուսացված կղզում շինարարական նյութերի խիստ պակաս կար: Ալֆրեդ Հայնեկենը շրջել է կղզով, նայել շուրջը և մտածել, որ այդ դատարկ շշերը կարող են օգտագործվել տուն կառուցելու համար: Նա կիսվել է իր գաղափարով հոլանդացի ճարտարապետ Ջոն Հաբրակենի հետ, որն էլ ի վերջո ձեռնամուխ է եղել շիշ-աղյուսի ստեղծմանը: Շշի տեսքը վերջնական ձևի բերելու համար պահանջվել է երեք տարի: Արդյունքում, 1963 թվականին արտադրվել է հարյուր հազար հատ շիշ- աղյուս: Այդ արտադրանքի անունը կնքվել է «Համաշխարհային շիշ» (WOBO): Հաշվարկների համաձայն, հենց 100 հազար շշերից հնարավոր է կառուցել 100 տնակ, որի չափերը կլինեն 3x3 մետր:
Դժվար է ասել, թե քանի տուն է կառուցվել շշե աղյուսներից, քանի որ մինչև հիմա ընդամենը շիշ-աղյուսից կառուցված մի քանի շինություն է գոյատևել մինչ մեր օրերը: Դրանցից երկուսը պատկանում են հենց Heineken ընկերությանը: Դրանք ավտոտնակ և փոքրիկ տնակ են, և հավանաբար այն շատերը տեսած կլինեն, եթե այցելել են հոլանդական Նորդվիգ քաղաք:
Չնայած հոլանդացի դիզայներ Ռինուս վան դեն Բերգի և Ջոն Հաբրակենի ջանքերին, որոնք նախագծել են շշից աղյուսով շինություններ, Heineken WOBO նախագիծը զարգացում չի ստացել: Այս ամբողջ պատմության մեջ արժե գնահատել միայն Ալֆրեդ Հեյնեկենի ջանքերը, որը դեռ 1960 թվականին է փորձել մաքրել շրջակա միջավայրը աղբից և միանգամյա օգտագործման միջոցներից, իսկ համաշխարհային հասարակությունը նման խնդիրներին սկսել է ուշադրություն դարձնում միայն 1990-ականներից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը