ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շիշ-աղյուս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մտածելով ձեր սեփական տունը կառուցելու մասին, առաջին հերթին մտածում եք, թե ինչ նյութ նախընտրեք: Ներկայումս կարելի է հոյակապ տուն կառուցել աղյուսից, փայտից, փրփրաբլոկից և այլնից : Իսկ երբևէ լսե՞լ եք շշե տների մասին: Խոսքը մասնավորապես ապակե շշերի մասին է: Հատուկ WOBO շիշ-աղյուսները, որոնցից կարելի է տուն կառուցել, արտադրել է իռլանդական Heineken գարեջրային ընկերությունը:

Ամեն ինչ սկսվել է 1960 թվականին, Երբ Ալֆրեդ Հայնեկենը, լինելով ընկերության սեփականատեր, ժամանել է Կարիբյան կղզիախմբի Կուրասաո կղզի ստուգելու իր գործարանը: Նա տհաճորեն զարմացել է տեսնելով, որ տեղի հրաշալի լողափերը լցված էին դատարկ գարեջրի շշերով: Ինչպես հետո է պարզվել, կղզում ապակե տարաների հավաքման և հանձնման համակարգ գոյություն չի ունեցել:

Ալֆրեդին նաև զարմացրել է այն, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում տեղաբնակները: Այդ չափազանց աղքատ մարդիկ չէին կարող ունենալ իրենց տունը, քանի որ այդ մեկուսացված կղզում շինարարական նյութերի խիստ պակաս կար: Ալֆրեդ Հայնեկենը շրջել է կղզով, նայել շուրջը և մտածել, որ այդ դատարկ շշերը կարող են օգտագործվել տուն կառուցելու համար: Նա կիսվել է իր գաղափարով հոլանդացի ճարտարապետ Ջոն Հաբրակենի հետ, որն էլ ի վերջո ձեռնամուխ է եղել շիշ-աղյուսի ստեղծմանը: Շշի տեսքը վերջնական ձևի բերելու համար պահանջվել է երեք տարի: Արդյունքում, 1963 թվականին արտադրվել է հարյուր հազար հատ շիշ- աղյուս: Այդ արտադրանքի անունը կնքվել է «Համաշխարհային շիշ» (WOBO): Հաշվարկների համաձայն, հենց 100 հազար շշերից հնարավոր է կառուցել 100 տնակ, որի չափերը կլինեն 3x3 մետր:

Դժվար է ասել, թե քանի տուն է կառուցվել շշե աղյուսներից, քանի որ մինչև հիմա ընդամենը շիշ-աղյուսից կառուցված մի քանի շինություն է գոյատևել մինչ մեր օրերը: Դրանցից երկուսը պատկանում են հենց Heineken ընկերությանը: Դրանք ավտոտնակ և փոքրիկ տնակ են, և հավանաբար այն շատերը տեսած կլինեն, եթե այցելել են հոլանդական Նորդվիգ քաղաք:

Չնայած հոլանդացի դիզայներ Ռինուս վան դեն Բերգի և Ջոն Հաբրակենի ջանքերին, որոնք նախագծել են շշից աղյուսով շինություններ, Heineken WOBO նախագիծը զարգացում չի ստացել: Այս ամբողջ պատմության մեջ արժե գնահատել միայն Ալֆրեդ Հեյնեկենի ջանքերը, որը դեռ 1960 թվականին է փորձել մաքրել շրջակա միջավայրը  աղբից և միանգամյա օգտագործման միջոցներից, իսկ համաշխարհային հասարակությունը նման խնդիրներին սկսել է ուշադրություն դարձնում միայն 1990-ականներից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular