Կեսարյան հատումը կարող է ազդել մարդու էվոլյուցիայի վրա. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդու ծննդաբերությունը փոքր-ինչ ավելի բարդ է ընթանում, քան կենդանածին մյուս արարածների մեծամասնության մոտ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկային պտղի գլուխը բավական մեծ է, եւ ծննդաբերական ճանապարհները, որով նա անցնում է, ոչ միշտ են բավարար առաձգական, որպեսզի դրանցում մեծ չափերով երեխան տեղավորվի: Եթե կինն ինչ-որ պատճառով չի կարող ինքնուրույն ծննդաբերել, բժիշկները կատարում են կեսարյան հատում, որի ընթացքում կտրվածք են կատարում մոր փորի ստորին հատվածում եւ երեխային դուրս են բերում: Ըստ տարածված կարծիքի՝ հնարավոր է, որ այն այդպես է կոչվել Հուլիոս կեսարի պատվին, որին, առասպելի համաձայն, դուրս են բերել մահացող մոր փորից:
Ավստրիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողները վերլուծել են վերջին տարիների կեսարյան հատումների թվի վիճակագրությունը եւ հայտնաբերել են, որ 50 տարվա ընթացքում ծննդաբերությունների թիվը, որոնց ընթացքում այս վիրահատությունն է կատարվում, աճել է 10 տոկոսով՝ 1960-ական թվականների ծննդաբերությունների ընդհանուր թվի 3 տոկոսից մեր օրերում մինչեւ 3,3 տոկոս:
Գիտնականների խոսքով՝ կեսարյան հատումների թվի աճը կարող է պայմանավորված լինել այն երեխաների թվի ավելացմամբ, որոնց գլուխը չափազանց մեծ է բնական ծննդաբերության համար: Եթե նախկինում մեծ գլխով երեխաները կարող էին ծնվելիս մահանալ, ապա այժմ նրանք ողջ են մնում եւ «մեծ գլխության գենն» արդեն իրենց երեխաներին են փոխանցում՝ լրացուցիչ մեծացնելով կեսարյան հատումների տոկոսային ցուցանիշը եւ շարունակելով «փակ շրջանը»: Ըստ որում՝ մեծ չափերով երեխաները միջինում ավելի առողջ են, քան փոքրաչափերը, ինչը նշանակում է, որ նրանք մեծանալու եւ ժառանգներ ունենալու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Գիտնականների պարզաբանմամբ՝ այսպիսով կեսարյան հատումը կարող է էվոլյուցիայի նոր խթան դառնալ:
Գիտնականներն ընդգծել են, որ սա ընդամենը վարկած է, որը դեռեւս չի ապապցուցվել: Նրանք հավելել են, որ նորածինների գլխի չափերի մեծացումը կարելի է պատճառաբանել նաեւ ժամանակակից կենսակերպով՝ ֆիզիկական ակտիվության նվազմամբ եւ օգտագործվող կալորիաների մեծացմամբ: