ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեսարյան հատումը կարող է ազդել մարդու էվոլյուցիայի վրա. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդու ծննդաբերությունը փոքր-ինչ ավելի բարդ է ընթանում, քան կենդանածին մյուս արարածների մեծամասնության մոտ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկային պտղի գլուխը բավական մեծ է, եւ ծննդաբերական ճանապարհները, որով նա անցնում է, ոչ միշտ են բավարար առաձգական, որպեսզի դրանցում մեծ չափերով երեխան տեղավորվի: Եթե կինն ինչ-որ պատճառով չի կարող ինքնուրույն ծննդաբերել, բժիշկները կատարում են կեսարյան հատում, որի ընթացքում կտրվածք են կատարում մոր փորի ստորին հատվածում եւ երեխային դուրս են բերում: Ըստ տարածված կարծիքի՝ հնարավոր է, որ այն այդպես է կոչվել Հուլիոս կեսարի պատվին, որին, առասպելի համաձայն, դուրս են բերել մահացող մոր փորից:

Ավստրիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողները վերլուծել են վերջին տարիների կեսարյան հատումների թվի վիճակագրությունը եւ հայտնաբերել են, որ 50 տարվա ընթացքում ծննդաբերությունների թիվը, որոնց ընթացքում այս վիրահատությունն է կատարվում, աճել է 10 տոկոսով՝ 1960-ական թվականների ծննդաբերությունների ընդհանուր թվի 3 տոկոսից մեր օրերում մինչեւ 3,3 տոկոս:

Գիտնականների խոսքով՝ կեսարյան հատումների թվի աճը կարող է պայմանավորված լինել այն երեխաների թվի ավելացմամբ, որոնց գլուխը չափազանց մեծ է բնական ծննդաբերության համար: Եթե նախկինում մեծ գլխով երեխաները կարող էին ծնվելիս մահանալ, ապա այժմ նրանք ողջ են մնում եւ «մեծ գլխության գենն»  արդեն իրենց երեխաներին են փոխանցում՝ լրացուցիչ մեծացնելով կեսարյան հատումների տոկոսային ցուցանիշը եւ շարունակելով «փակ շրջանը»: Ըստ որում՝ մեծ չափերով երեխաները միջինում ավելի առողջ են, քան փոքրաչափերը, ինչը նշանակում է, որ նրանք մեծանալու եւ ժառանգներ ունենալու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Գիտնականների պարզաբանմամբ՝ այսպիսով կեսարյան հատումը կարող է էվոլյուցիայի նոր խթան դառնալ:

Գիտնականներն ընդգծել են, որ սա ընդամենը վարկած է, որը դեռեւս չի ապապցուցվել: Նրանք հավելել են, որ նորածինների գլխի չափերի մեծացումը կարելի է պատճառաբանել նաեւ ժամանակակից կենսակերպով՝ ֆիզիկական ակտիվության նվազմամբ եւ օգտագործվող կալորիաների մեծացմամբ:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular